«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 956-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՍԻԹԻ ՍԵՆԹՐ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 1151-Ն որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման 44-րդ կետի «գ» ենթակետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Սիթի սենթր դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն), Երևան քաղաքի 33-րդ թաղամասում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով, 50476.55 քառ. մետր մակերեսով տարածքի իրացման աշխատանքների ավարտից հետո տրամադրել հողամասի` համաձայն հավելվածի գնման նախապատվության իրավունք:
2. Սահմանել, որ`
ա) ընկերությունն իրացման աշխատանքների ավարտից հետո հողամասի գնման նախապատվության իրավունքը ձեռք է բերում հողամասի այն հատվածների նկատմամբ, որոնք ընդգրկված չեն լինի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում` կառուցապատման նախագծին համապատասխան.
բ) հողամասը ենթակա է ընկերությանն օտարման` ուղղակի վաճառքի միջոցով` սույն որոշման ընդունման պահին գործող կադաստրային արժեքով:
3. Ընդունել ի գիտություն, որ`
ա) ընկերությունը պարտավորվում է տարածքը` գույքային իրավունքներով և շինություններով, ծանրաբեռնվածությունից ազատել իր միջոցների հաշվին.
բ) նշված տարածքի ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են ընկերության կողմից` սեփական միջոցներով.
գ) յուրաքանչյուր նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ընկերությունը «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին վճարում է 20.000 դրամ` որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին.
դ) իրացման աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը.
ե) ընկերությունը 2007 թվականի ընթացքում միանվագ Երևանի քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին վճարում է 850.000.000 դրամ` Երևան քաղաքի Տիգրան Մեծի, Ագաթանգեղոսի և Խանջյան փողոցների հատման մասում տրանսպորտային հանգույցի շինարարության համար:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը դնել Երևանի քաղաքապետի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 12 |
Հավելված |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՍԻԹՍԵՆԹՐ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՓԲԸ-ԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|