«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1558-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԲԵՐԴ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 369103359 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 303321 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 26360595 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ոռոգման համակարգերի և գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերն ու գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.
|
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 27 |
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1558-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԲԵՐԴ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN |
Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային արժեքը |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Բերդի ջրանցք |
11898206 |
2. |
Մուրղուզի-զանգված |
32350088 |
3. |
Նորաշեն-Մովսես ջրարբիացում |
106267636 |
4. |
Մուրղուզի-զանգվածի ջրարբիացում |
218587429 |
ընդամենը |
369103359 | |
II. Գույք | ||
1. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52-05» |
88329 |
2. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303-01» |
214992 |
ընդամենը |
303321 | |
Ընդամենը |
369406680 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԲԵՐԴ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN |
Ոռոգման համակարգերի անվանումները |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Ոռոգման համակարգեր | ||
1. |
Բերդի վարչական շենք | |
I հարկից` 3 սենյակ` 130 քառ. մետր |
1300000 | |
II հարկից` 7 սենյակ` 270 քառ. մետր |
2700000 | |
2. |
Կաթսայատուն` 76,7 քառ. մետր |
2076528 |
3. |
Սրահ` 20 քառ. մետր |
503196 |
4. |
Վերին Կարմիր աղբյուրի ջրամբար |
17816858 |
5. |
Բերդի ջրանցքի գլխամասային հանգույց |
1964013 |
Ընդամենը |
26360595 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|