«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1378-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հաշվետվությունների գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հաշվետվությունների գործընթացի բարելավման գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ | Միջոցառման անվանումը | 2004թ. | 2005 թ. | 2006 թ. | ||||||
IV եռամ- սյակ | I եռամ- սյակ | II եռամ- սյակ | III եռամ- սյակ | IV եռամ- սյակ | I եռամ- սյակ | II եռամ- սյակ | III եռամ- սյակ | IV եռամ- սյակ | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
1. | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի համապատասխան ստորաբաժանում ձևավորելու նպատակով մասնագետ կադրերի հավաքագրում | |||||||||
2. | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի ստորաբաժանման ու պետական կառավարման մարմինների համապատասխան կադրերի ուսուցում | |||||||||
3. | ՊՈԱԿ-ների համապատասխան աշխատողների ուսուցում (նախնական) | |||||||||
4. | Հիմնադրի լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի ստորաբաժանմանը 2004 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվությունների տրամադրում և մոնիտորինգի իրականացում | |||||||||
5. | 2004 թվականի 1-ին կիսամյակի համար ՊՈԱԿ-ների մոնիտորինգի մասին հաշվետվության հրապարակում | |||||||||
6. | ՊՈԱԿ-ների խմբերի սահմանում | |||||||||
7. | Մոնիտորինգի մեթոդոլոգիայի մշակում | |||||||||
8. | Ըստ խմբերի` ՊՈԱԿ-ների համար նպատակների և այդ նպատակները բնութագրող չափանիշների սահմանում ու հրապարակում | |||||||||
9. | ՊՈԱԿ-ների կարգավիճակի համապատասխանության չափանիշների մշակում | |||||||||
10. | ՊՈԱԿ-ների կարգավիճակի համապատասխանության կանոնները սահմանող օրենսդրության մշակում | |||||||||
11. | Ըստ խմբերի` ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի հիմնական սկզբունքների մշակում | |||||||||
12. | Ըստ ՊՈԱԿ-ների խմբերի` գործունեության և ֆինանսական հիմնական արդյունքների մասին հաշվետվությունների համար նախատեսված տվյալների բազայի կառուցվածքի, հաշվետվությունների կազմման մեթոդիկայի և ներկայացման ու հրապարակման ընթացակարգի սահմանում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թ. դեկտեմբերի 23-ի N 955 հրամանում փոփոխությունների կատարում` 2005 թվականին կիրառելու համար | |||||||||
13. | Յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի մասին ստացված տեղեկատվության համադրման համար տվյալների բազայի որոշում | |||||||||
14. | Տվյալների բազայում նախնական տվյալների պահպանման ծրագրային ապահովում | |||||||||
15. | Մոնիտորինգի տվյալների մուտքագրում տվյալների բազա | |||||||||
16. | ՊՈԱԿ-ների տվյալների պահպանման համար ծրագրային ապահովում | |||||||||
17. | ՊՈԱԿ-ների տվյալների մուտքագրում | |||||||||
18. | 2004 թ. համար ՊՈԱԿ-ների մոնիտորինգի արդյունքների հրապարակում | |||||||||
19. | 2005 թ. ՊՈԱԿ-ների ծրագրային ցուցանիշների և եկամուտների ու ծախսերի նախահաշիվների ամփոփում | |||||||||
20. | 2005 թ. համար ՊՈԱԿ-ների ծրագրային և ֆինանսական ամփոփ ցուցանիշների հրապարակում | |||||||||
21. | ՊՈԱԿ-ների նպատակների իրականացման գնահատում | |||||||||
22. | Նպատակների իրականացումը չապահոված ՊՈԱԿ-ների կարգավիճակի գնահատում | |||||||||
23. | Կառավարման ինստիտուցիոնալ համակարգի մշակում և ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լիազոր մարմինների, ՊՈԱԿ-ների խորհուրդների և գործադիր մարմինների միջև իրավասությունների ու գործառույթների սահմանազատում | |||||||||
24. | ՊՈԱԿ-ների խորհուրդների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, օրինակելի կանոնադրության պատրաստում | |||||||||
25. | Ըստ ՊՈԱԿ-ների խմբերի գործադիր մարմինների ձևավորման կանոնակարգերի պատրաստում | |||||||||
26. | Ըստ ՊՈԱԿ-ների խմբերի` վերահսկողության համակարգի հայեցակարգի և արտաքին ու ներքին հսկողության սահմանման կանոնակարգերի մշակում | |||||||||
27. | Լիազոր մարմինների և խորհուրդների կողմից գործառույթների իրականացման վիճակի ուսումնասիրություն (ընտրանքային` ըստ խմբերի) | |||||||||
28. | Կախված գործունեության արդյունքներից` խորհուրդների, գործադիր մարմնի և աշխատակազմի նյութական խրախուսման և պատասխանատվության` ա) հայեցակարգի մշակում, |
|||||||||
բ) կանոնակարգի հաստատում, | ||||||||||
գ) կիրառման արդյունավետության ուսումնասիրություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից | ||||||||||
29. | Գործունեության ծրագրերի, գների և սակագների, կանոնակարգերի, գործունեության արդյունքների և հաշվետվությունների մասին հանրային իրազեկման կանոնակարգում | |||||||||
30. | ՊՈԱԿ-ների կողմից իրացված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների գների, սակագների, վճարների որոշման մեթոդոլոգիայի և ընթացակարգերի պատրաստում | |||||||||
31. | Առավել խոշոր ՊՈԱԿ-ների միջանկյալ և տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակում` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ինտերնետային էջում | |||||||||
32. | Հաշվետվությունների պահանջների հետ անհամապատասխանության կամ դրանք չներկայացվելու դեպքում ՊՈԱԿ-ների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հիմնադրույթների մշակում | |||||||||
33. | Պահանջներին համապատասխանությունը չապահովող ՊՈԱԿ-ների նկատմամբ պատժամիջոցների կիրառման նախաձեռնում | |||||||||
34. | «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակում | |||||||||
35. | Ռիսկերի գնահատման վրա հիմնվող աուդիտի անհրաժեշտության որոշման մեթոդիկայի մշակում | |||||||||
36. | Աուդիտի աշխատանքների իրականացում | |||||||||
37. | ՊՈԱԿ-ների կառավարման և մոնիտորինգի համակարգի արդյունավետության ուսումնասիրություն, թերությունների բացահայտում և բարելավման միջոցառումների նախանշում | |||||||||
38. | ՊՈԱԿ-ների կողմից գնումների իրականացման ընթացակարգերի և գնումների պայմանագրերին ներկայացվող պարտադիր նորմերի սահմանում | |||||||||
39. | ՊՈԱԿ-ներին պատկանող ակտիվների օտարման, տիրապետման և օգտագործման կանոնակարգերի սահմանում | |||||||||
40. | ՊՈԱԿ-ների կողմից ակտիվների վարձակալման կանոնակարգերի սահմանում | |||||||||
41. | Ընդհանուր հասույթների հաշվին, ըստ ՊՈԱԿ-ների խմբերի, պահպանման ծախսերի կողմնորոշիչ նվազագույն նորմատիվների մշակում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|