115.0180.28.10.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
28.10.1998 թ. |
N 180-Պ |
«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգ»-ին համապատասխան
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը:
2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
|
Նախարար |
Գ. Եգանյան |
|
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված ընտանիքներին տրվող սոցիալական անձնագրերի լրացման կարգը:
1.2. Ընտանիքի սոցիալական անձնագիրը (հետագայում ՍԱ) լրացվում է համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (հետագայում ՍԾՏԿ) կողմից:
1.3. ՍԱ-ը (հավելված 1) լրացվում է 2 օրինակից` մեկը պահվում է ՍԾՏԿ-ում, մյուսը` տվյալ ընտանիքում: Երկու օրինակն էլ հաշվառվում են նույն համարով:
1.4. ՍԾՏԿ-ում ՍԱ-երը ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ պահվում են ֆինանսական փաստաթղթերին համահավասար:
1.5. ՍԱ-ում պահանջվող տվյալները լրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի (իսկականների) հիման վրա (հավելված 2):
1.6. Ընտանիքին ՍԱ-ը հատկացնելիս ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին անհրաժեշտ է ծանոթացնել ՍԱ-ի վարման կանոններին, այն հաստատելով ստացողի ստորագրությամբ` ՍԱ-ի 16-րդ դաշտում:
1.7. ՍԾՏԿ-ի յուրաքանչյուր տեսուչ ընտանիքների հաշվառումը կատարում է ՍԾՏԿ-ի տնօրենի հրամանով իրեն ամրացված սպասարկման որոշակի տարածքում:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
2.1. ՍԱ-ը լրացվում է սոցիալական աշխատողի կողմից պարզ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: Բոլոր թվերը գրվում են արաբականով: Անհրաժեշտ փոփոխությունների դեպքում նախկին գրառումը ջնջվում է մեկ պարզ գծով (ընթեռնելի թողնելով նախորդը) և լրացվում է նոր տվյալը:
2.2. ՍԱ-երը հաշվառվում (համարակալվում) են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչության (հետագայում ՍԱՄ) կողմից տվյալ ՍԾՏԿ-ի համար հաստատված համարների տիրույթում:
2.3. ՍԱ-ի 1-ին դաշտում լրացվում է հաշվառման համարը վեց նիշով: Օրինակ`
|
0 |
0 |
0 |
3 |
4 |
7 |
2.4. 2-րդ, 3-րդ, 4-րդ դաշտերում լրացվում է վարձակալի (սեփականատիրոջ), այսուհետ` վարձակալ, ազգանունը, անունը, հայրանունը լրիվ` ինչպես անձնագրում:
Օրինակ` Պողոսյան Գևորգ Աշոտի
2.5. 5.-րդ դաշտում լրացվում է քաղաքի, տարածաշրջանի համարը 3 նիշով, տրված ՍԱՎ-ի կողմից (հավելված 3):
Օրինակ` 0 1 1 կամ 2 6 5
2.6. 6-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի անվանումը` լրիվ:
Օրինակ` Աշտարակի տարածաշրջան կամ ք. Չարենցավան
2.7. 7-րդ դաշտում լրացվում է համայնքի անվանումը:
Օրինակ` Քաջարան կամ Նոր Նորք
2.8. 8-րդ դաշտում 3 նիշով լրացվում է «Հայփոստ» ՊՓԲԸ դուստր ընկերության համարը:
Օրինակ` 018
2.9. 9-րդ դաշտում լրացվում է փողոցի անունը, նրբանցքը, փակուղին:
Օրինակ` Ազատության 3-րդ նրբ. կամ Հանրապետության 1 փակ
2.10. 10-րդ դաշտում լրացվում է շենքը, մասնաշենքը:
Օրինակ` 18 կամ 63գ կամ 143/5
2.11. 11-րդ դաշտում լրացվում է բնակարանի համարը:
Օրինակ` 160 կամ 7/2 կամ 24ա
2.12. 12-րդ դաշտում լրացվում է բնակարանի հեռախոսի համարը:
Օրինակ`
| 8 | 5 | 7 | 9 | 6 | 3 |
2.13. 13-րդ դաշտի 1-ին վանդակում նշվում է 0 կամ 1.
0- առանձնատուն լինելու դեպքում,
1- բազմաբնակարանային շենքի դեպքում
հաջորդ 2 վանդակներում 2 նիշով նշվում է համատիրության, բնակշահագործման ձեռնարկության, թաղային կոմիտեի հերթական համարը, այդպիսին չլինելու դեպքում պայմանական համարը (պայմանական համարները տրվում են ՍԾՏԿ-ի կողմից):
|
Օրինակ` |
17 թ/կ - 0 1 7 , 3 թ/կ - 0 0 3 |
| 41 բշտ - 1 4 1 , 3 բշտ - 1 0 3 |
2.14. 14-րդ դաշտում 4 նիշով լրացվում է սոցիալական աշխատողի համարը:
Օրինակ` 1 2 0 6 կամ 0 1 0 5
2.15. 15-րդ դաշտում գրվում է ՍԾՏԿ-ի տնօրենի ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը` վավերացված կնիքով և ստորագրությամբ, իսկ 17-րդ դաշտում լրացվում է ընտանիքի հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին:
2.16. 16-րդ դաշտում դրվում է ընտանիքի մի չափահաս անդամի (մյուսների համաձայնությամբ) ստորագրությունը, ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը:
2.17. 18-րդ դաշտում գրվում է ընտանիքի` ՍԱ-ի լրացման պահին ներկա գտնվող բոլոր անդամների թիվը (24-րդ դաշտում ամրագրված «այո»-ների և «ոչ»-երի գումարը):
2.18. 19-րդ դաշտում լրացվում է ընտանիքի անդամների ազգանունը, անունը, հայրանունը (առաջին տողում նպաստ ստացողի)` ինչպես անձնագրում կամ ծննդյան վկայականում:
2.19. Եթե անդամների թիվը 12-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 19-31 սյունակները:
2.20. 20-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի սեռը` ար. կամ իգ.:
2.21. 21-րդ դաշտում լրացվում է վարձակալի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգակցական կապի ծածկագիրը` համաձայն հավելված 4-ի:
2.22. 22-րդ դաշտում լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին` համապատասխանաբար` 2, 2, 4 նիշերով:
Օրինակ` 17/08/1928 (1928 թ-ի օգոստոսի 17) կամ 03/12/1936 (1936 թ-ի դեկտեմբերի 3)
Եթե անձը հաստատող փաստաթղթերում նշված է միայն տարին, ապա որպես ծննդյան օր լրացվում է նշված տարվա հուլիսի 1-ը (01/07...)
2.23. 23-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի անձնագրի, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար ծննդյան վկայականի սերիան և համարը (ինչպես փաստաթղթերում):
2.24. 24-րդ դաշտում լրացվում է`
այո - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է և ապրում է այդ հասցեում,
բաց - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է, բայց այդ հասցեում չի ապրում 6 ամսից ավել,
ոչ - եթե տվյալ քաղաքացին չի հաշվառված (գրանցված), բայց ապրում է այդ հասցեում:
Ընտանիքի կազմը ՍԱ-ում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված տեղեկանքի հիման վրա: ՍԱ-ում լրացվում են այդ բնակարանում հաշվառված (գրանցված) բոլոր անձանց տվյալները:
2.25. Եթե անձը որևէ սոցիալական խմբի (խմբերի) ներկայացուցիչ է, ապա 25-30-րդ դաշտերում լրացվում է այդ սոցիալական խմբի (խմբերի) ծածկագիրը (հավելված 5) և ժամկետը: Հակառակ դեպքում այդ դաշտերը չեն լրացվում:
Կ 88 սոցիալական խմբի համար ժամկետի դաշտում գրվում է «ցմահ» բառը:
Մեկ սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-26 դաշտերը:
Երկու սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-28 դաշտերը:
Երեք սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-30 դաշտերը:
Օրինակ` 1998թ. մայիսի 15-ին ծնված երեխայի համար լրացվում
է`
|
Խումբ |
Ժամկետ | խումբ | ժամկետ | խումբ | ժամկետ |
|
Ա 55 |
15/08/00| | / | / | / | / |
Եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, 1-ին կուրսի ուսանող և 17 տարեկան, ապա լրացվում է`
|
Խումբ |
Ժամկետ | խումբ | ժամկետ | խումբ | ժամկետ |
|
Հ 22 |
01/01/99 | Ս-12 | 01/07/00 | Ա 66 | 15/10/99 |
Մ 23` միակողմանի ծնողազուրկ երեխա, Մ 45` միայնակ մոր երեխա, Ա 34` ամուսնալուծված ընտանիքի երեխա, Ե 56` երկկողմանի ծնողազուրկ երեխա, սոցիալական խմբերի կոդերը նշվում են միայն անչափահաս երեխաների տողում:
Մ 23 և Ե 56 կոդերը լրացվում են մինչև 21 տարեկանը լրանալը, եթե անձը չի աշխատում: 18 տարին լրանալուց հետո նրա աշխատելու դեպքում Մ 23 և Ե 56 կոդերը հանվում են անկախ տարիքից:
Վերոհիշյալ բոլոր դեպքերում որպես 2-րդ սոցիալական խումբ գրանցվում է նրանց անչափահաս լինելը` Ա 55, Ա 66, իրենց ժամկետներով:
Եթե անչափահաս երեխան միաժամանակ պատկանում է սոցիալական 4 խմբի, ապա կարելի է չգրել Ա 55-ը, կամ Ա 66-ը:
Կ 87 կոդն ամրագրվում է չափահաս աշխատունակ զավակների կամ այլ խնամողներ չունենալու մասին տվյալ քաղաքացու կողմից դիմում և գրավոր հայտարարություն տալու դեպքում (հայտարարության բովանդակությունը բերված է հավելված 9-ում):
Կ 87 կոդը ամրագրվում է ժամկետով, եթե կա դրա համար համապատասխան հանգամանք` հաշմանդամ է ժամկետով, զավակն ինքը հաշմանդամ է ժամկետով և այլն: Ժամկետը նշվում է մինչև համապատասխան հանգամանքի ժամկետի ավարտը:
Կ 87 կոդը ամրագրվում է իր հիմնական սոցիալական խմբի հետ զուգահեռ` Կ 88, (Կ 86), Հ 11, Հ 22, Հ 33:
Ս 12 կոդը լրացվում է պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթություն տվող ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար:
Հաշմանդամ երեխաների համար Հ 44 կոդին զուգահեռ նշվում է նրանց անչափահաս լինելու փաստը` Ա 66 կամ Ա 55 իրենց ժամկետներով:
Հաշմանդամների համար` Հ 11, Հ 22, Հ 33 կոդերը լրացնելու դեպքում կարելի է հիմք ընդունել նաև կենսաթոշակի վկայականը:
Գործազուրկի համար ժամկետը նշվում է զբաղվածության կենտրոնում հաշվառելու օրվանից սկսած մեկ տարի ժամկետով: Քաղաքացին պարտավոր է նշված ժամկետից հետո գործազուրկի կարգավիճակը շարունակելու դեպքում համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ՍԾՏԿ:
2.26. 31-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի միջին ամսական եկամտի չափը (դրամի ճշտությամբ) ներկայացված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում եկամտի նշվում է դիմելու պահին նախորդած 12 ամիսների համար:
Ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են ընտանիքի եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշման:
Եթե կենսաթոշակառուն ստանում է նաև աշխատավարձ, ապա նրա աշխատավարձի չափը գրվում է ՍԱ-ի 45-րդ դաշտում:
Եթե ընտանիքի որևէ անդամ հայտարարում է եկամուտ չունենալու մասին, ապա 31-րդ դաշտում գրվում է «չունի» բառը:
2.27. 33-րդ դաշտը լրացվում է համաձայն հավելված 6-ի:
2.28. 34-րդ դաշտում լրացվում են տվյալներ բնակարանային պայմանների մասին համաձայն հավելված 7-ի:
2.29. 35-րդ դաշտում լրացվում է ստացված մարդասիրական օգնության անձնագրի համարը և անվանումը:
Օրինակ` 23/մթերք 14/նավթ
2.30. 36-րդ դաշտում լրացվում է օգնության ստացման օրը, ամիսը, տարին:
Օրինակ` 03/09/94- 1994թ. սեպտեմբերի 3,
2.31. 37-րդ դաշտում լրացվում է օգնությունը հատկացնող կազմակերպության անվանումը:
2.32. Եթե ընտանիքի ստացած օգնությունների քանակը 28-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում է միայն 35-38 սյունակները:
2.33. ՍԱ-ի 38-րդ դաշտում ընտանիքում մնացող օրինակում ստորագրում է օգնություն հատկացնող ՍԾՏԿ-ի համապատասխան տեսուչը:
2.34. 39-րդ դաշտում լրացվում է կրթությունը համաձայն հավելված 8-ի:
Պահանջվող փաստաթուղթը` ատեստատ, դիպլոմ, ստուգման գրքույկ կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից:
2.35. 40-րդ դաշտում լրացվում է համապատասխան աշխատանքում ներգրավելու դեպքում ունեցած նախասիրության մասին տվյալը, համապատասխան սյունակում կատարելով հետևյալ նշագրումը` «X»:
Մի քանի նախասիրության դեպքում դրվում են համապատասխան սյունակներում նշագրումներ: Սյունակները համարակալված են հետևյալ կերպ.
1 - բարենորոգման աշխատանքներ,
2 - շինարարական աշխատանքներ,
3 - գյուղատնտեսական աշխատանքներ,
4 - ծերերի և հաշմանդամների խնամք:
2.36. 41-րդ դաշտը լրացվում է միայն փախստականների համար: Նշվում է նրանց վերջին վերագրանցման ժամանակ ստացած համարը` համաձայն փախստականի վկայականի:
2.37 42-րդ դաշտում լրացվում է տվյալներ զբաղվածության մասին:
Եթե տվյալ անձը զբաղված է, ապա լրացվում է «Ա» տառը, եթե ոչ` «Չ» տառը:
Անձի զբաղվածությունը որոշվում է համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի:
Պահանջվող փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված, որը ներկայացվում է չաշխատելու դեպքում, ինչպես նաև սովորողների համար տեղեկանք ուսումնական հաստատությունից կամ ստուգման գրքույկ:
2.38. 43-րդ դաշտում լրացվում են տվյալներ ընտանիքի մասին:
Սյունակի առաջին երկու տողերը վերաբերում են սեփականությունից ստացած եկամուտներին:
Առաջին տողում գրվում է հողից ստացած եկամուտը:
Երկրորդ տողում գրվում է անասնապահությունից ստացած եկամուտը:
2.39. 43-րդ դաշտի չորրորդ տողում լրացվում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վարձի վճարման անձնական հաշվի համարը:
2.40. 44-րդ դաշտում նշվում է ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների ՍԱ-ում արձանագրման հերթական համարը և օրը, ամիսը տարին: Օրինակ` 1-15/09/95, իսկ երկրորդ փոփոխությունը` 2-24/12/96:
2.41. 45-րդ դաշտում լրացվում է աշխատող կենսաթոշակառուի աշխատավարձի չափը:
2.42. 46-47 րդ դաշտերը չեն լրացվում մինչև նոր հրահանգի ստացումը:
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի տվյալների փոփոխությունների մասին վարձակալը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է հայտնել ՍԾՏԿ` սոցիալական անձնագրում գրանցելու համար:
3.2. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխության ամրագրումը կատարվում է վարձակալի կամ չափահաս անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
3.3. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կարող է առաջ բերել դրա հետ կապված այլ տվյալների փոփոխություններ:
Օրինակ` վարձակալի փոխվելու դեպքում հնարավոր է, որ փոխվեն ընտանիքի մյուս անդամների ազգակցական կապը նրա նկատմամբ (21-րդ դաշտ) և այլն:
3.4. Վարձակալի կամ որևէ չափահաս անդամի կողմից հայտարարված փոփոխությունն արձանագրվում է ՍԱ-ում:
ՍԱ-ում փոփոխվող տվյալի վրա քաշվում է մեկ ուղիղ գիծ, այնպես, որ նախկին գրառումը մնա ընթեռնելի և գրվի նոր տվյալը, փակագծի մեջ նշելով այդ անձնագրի համար փոփոխությունների արձանագրման հերթական համարը:
Նույն օրը կատարված բոլոր փոփոխություններն ունենում են նույն հերթական համարը:
ՍԱ-ում հայտարարված փոփոխություններն արձանագրելու տեղ չլինելու դեպքում դրանք գրանցվում են լրացուցիչ ՍԱ-ի վրա` լրացնելով ՍԱ-ի նույն համարը, միայն փոփոխվող տվյալ ունեցող ընտանիքի անդամի ազգանունը, անունը, հայրանունը, փոփոխված տվյալը, փոփոխության համարը, դատարկ թողնելով մնացած դաշտերը:
3.5. Յուրաքանչյուր ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխություն արձանագրելիս պետք է ընտանիքի բոլոր անդամների համար պարտադիր կատարվեն եկամուտների մասին տվյալների փոփոխությունները:
3.6. Փոփոխությունների հերթական համարը և օրը, ամիսը, տարին նշվում են ՍԱ-ի 44-րդ դաշտում:
3.7. Ընտանիքի կազմի փոփոխության դեպքում, եթե դուրս եկողը վարձակալն է, պարտադիր ուշադրություն է դարձվում ազգակցական կապին և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
Բացակա անդամի վերադառնալու դեպքում նրա բոլոր տվյալները ենթակա են պարտադիր մուտքագրման:
3.8. Ընտանիքի հաշվառումից դուրս գալը կատարվում է տվյալ վարձակալի դիմումի հիման վրա, որը պահվում է այդ ընտանիքի փաստաթղթերի ծրարում, իսկ ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`
«Տիպը» սյունակում լրացվում է ընտանիքի հաշվառումից դուրս գալու պատճառը կատարելով հետևյալ գրառումները.
«Ե» - ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր (ընդ որում աղյուսակից դուրս, ազատ տարածքում, նույն տողում նշվում է այն տարածաշրջանի կոդը, ուր տեղափոխվում է ընտանիքը),
«Կ» - կրկնակի հաշվառված լինելու դեպքում,
«Մ» - միայնակ անձանց մահվան դեպքում,
«Ի» - ընտանիքը դիմել է «ՓԱՐՈՍ» համակարգի հաշվառումից դուրս գալու համար:
3.9. Օգնություն ստանալու իրավունք ունեցող, բայց ինչ-ինչ պատճառներով օգնություն չստացած ընտանիքների մասին տվյալների մուտքագրումը տեղեկատվական բազա կատարվում է առանձին ձևով ըստ տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների յուրաքանչյուր տեսուչի կողմից առանձին: Ամեն տողում լրացվում է վարձակալի ազգանունը, անունը, հայրանունը, օգնության ցուցակում հերթական և ՍԱ-ի համարը:
|
Հավելված 1 |
ՓԱՐՈՍ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
| Ազգակցական կապ | Սոցիալական խումբ |
Կրթություն
| |||
| 01 | ամուսին | Հ 11 | հաշմանդամ 1 խումբ | 0 | անգրագետ |
| 02 | աղջիկ | Հ 22 | հաշմանդամ 2 խումբ | 1 | չունի |
| 03 | տղա | Հ 33 | հաշմանդամ 3 խումբ | 2 | տարրական |
| 04 | մայր | Հ 44 | հաշմանդամ մինչև 16 տ. | 3 | թ. միջնակարգ |
| 05 | հայր | Ա 55 |
անչափահաս մինչև 2 տ. |
4 | միջնակարգ |
| 06 | քույր | Ա 66 | անչափահաս 2 տ.-18 տ. | 5 | միջ. մասնագիտական |
| 07 | եղբայր | Ե 77 | երկվորյակ և ավելի | 6 | թ. բարձրագույն |
| 08 | տատ | երեխաներ մինչև 5 տ. | 7 | բարձրագույն | |
| 09 | պապ | Կ 88 | կենսաթոշակառու | 8 | գիտ. թեկնածու |
| 10 | հարս | (աշխատանքային տարիքային, արտոնյալ երկարամյա, սոցիալական` ծերության) | 9 | գիտ. դոկտոր | |
| 11 | փեսա | Գ 99 | գործազուրկ | ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | |
| 12 | թոռ | Հ 00 | հղի կին (20 շաբ.) | 1 | բարենորոգման |
| 13 | սկեսուր | Ս 12 | ուսանող, մինչև 23 տարեկան | 2 | շինարարական |
| 14 | սկեսրայր | Մ 23 | միակողմանի ծնողազուրկ | 3 | գյուղատնտեսական |
| 15 | զոքանչ | Մ 45 | միայնակ մոր երեխա | 4 | ծերերի և հաշմանդամների խնամք |
| 16 | աներ | Ա 34 | ամուսնալուծված ընտ. երեխա | ||
| 17 | այլ | Ե 56 | երկկողմանի ծնողազուրկ | ||
| Կ 87 | միայնակ կենսաթոշակառու | ||||
| Կ 86 | տարեց կենսաթոշակառու (80 տարեկանից անց) |
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ N I_I_I_I_I_I_I
2. Ազգանուն ____________
3. Անուն ______________4. Հայրանուն
5. Հասցե I_I_I_I 6. _________________________________
7. Քտա, գյուղ ____________________________________
8. Փոստ __________
9. Փողոց ______________________10. Շենք ______ 11. Բնակարան ______
12. Հեռախոս I_I_I_I_I_I_I 13. Թ/Կ, ԲՇՏ I_I_I_I 14. Տեսուչ I_I_I_I_I
Վարման կանոններին ծանոթ եմ
|
15. ____________________ |
16. ________ |
|
Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրեն (ազգանուն, ա., հ.) |
(ազգանուն, ա. հ.) |
|
17.___ ______ 19 թ. |
|
| Մուտք. նշ._____ |
|
Ընտանիքի կազմը |
18. Անդամների թիվը ______ |
|
19 |
20 |
21 |
22 |
23 | |
| N | Անուն, ազգանուն, հայրանուն | Սեռը | Ազգակցական կապը | Ծննդյան տարեթիվը օր/ամիս/տարի |
Անձը հաստատող փաստաթուղթ |
|
1. |
/ / | ||||
|
2. |
|
|
|
/ / |
|
|
3. |
|
|
|
/ / |
|
|
4. |
|
|
|
/ / |
|
|
5. |
|
|
|
/ / |
|
|
6. |
|
|
|
/ / |
|
|
7. |
|
|
|
/ / |
|
|
8. |
|
|
|
/ / |
|
|
9. |
|
|
|
/ / |
|
|
10. |
|
|
|
/ / |
|
|
11. |
|
|
|
/ / |
|
|
12. |
|
|
|
/ / |
|
33. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ |
34. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ |
|
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
|
Գրանցում |
Սոցիալական խումբ |
|||||||
|
|
Խումբ |
Ժամկետ |
Խումբ |
Ժամկետ |
Խումբ |
Ժամկետ |
Եկամուտ |
Ծանոթություն |
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
| ||
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
|
/ / |
|
|
|
|
|
/ / |
|
/ / |
/ / |
|||
ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
|
|
N |
|
| 39 | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 | 46 | 47 | ||||
| N | Կրթ. |
Հաս. աշխա- |
Փախստականի |
Զբաղ. | Ընտանիքի տվյալը |
Անձնական համարանիշը | ||||||
| 1 | 2 | 3 | 4 | |||||||||
| 1. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 2. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 3. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 4. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 5. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 6. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 7. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 8. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 9. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 10. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 11. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
| 12. |
I I I I I |
I I I I I I I I I I | ||||||||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացվում է համապատասխան տարածաշրջանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կողմից և հաստատվում է կնիքով:
2. Յուրաքանչյուր ընտանիքի համար լրացվում է նույն համարով երկու ընտանիքի սոցիալական անձնագիր, մեկը ընտանիքի, մյուսը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար:
3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամտի և նրա յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի փոփոխությունների մասին հայտնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին` մեկ ամսվա ընթացքում:
4. Ընտանիքի գլխավոր կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է տարին մեկ անգամ, փաստագրման ժամանակ, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
5. Սոցիալական անձնագիրը կորցնելու դեպքում տրվում է միայն համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:
6. Օգնությունը տրվում է միայն ստացողի սոցիալական անձնագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
7. Սոցիալական անձնագրում հատկացվող օգնության մասին գրառումը կատարվում է սոցիալական աշխատողի կողմից ստացողի ներկայությամբ:
8. Ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում, տվյալ ընտանիքը առնվազն մեկ տարի զրկվում է մարդասիրական օգնությունից:
9. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը և նրա վերադաս մարմիններն իրավունք ունեն ճշտելու սոցիալական անձնագրում քաղաքացու կողմից հայտարարված տեղեկությունների հավաստիությունը:
|
Հավելված 2 |
|
Դաշտի |
Դաշտի |
Պահանջվող |
ՍԾՏԿ-ում պահվող |
| 1 | ՍԱ-ի համարը | ՍԾՎ-ի կողմից տրված համարների տիրույթում | |
| 2 | Ազգանուն | Անձնագիր | |
| 3 | Անուն | Անձնագիր | |
| 4 | Հայրանուն | Անձնագիր | |
| 5 | Հասցե (Շրջանի կոդը) | Տես հավելված 3 | |
| 6 | Շրջանի կամ քաղաքի անունը | տեղեկանք բնակության վայրից * | |
| 7 | Քտա, գյուղ | տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 8 | Փոստ | հայտարարությամբ | |
| 9 | Փողոց | տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 10 | Շենք | տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 11 | Բնակարան | տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 12 | Հեռախոս | հայտարարությամբ | |
| 13 | Թ/Կ, ԲՇՏ | հայտարարությամբ | |
| 14 | Տեսուչ | ըստ տնօրենի հրամանի | |
| 15 | Ծառայության պետ (Ա. Ա. Հ) |
||
| 16 | Քաղաքացի | ||
| 17 | Լրացման ամսաթիվ | ||
| 18 | Անդամների թիվը | տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 19 | Ազգանուն, անուն, հայրանուն | Անձնագիր, ծննդյան վկայական | |
| 20 | Սեռը | ||
| 21 | Ազգակցական կապը | տեղեկանք բնակության վայրից * | |
| 22 | Ծննդյան տարեթիվը | անձնագրի կամ ծննդյան վկայական | ծննդյան վկայականի պատճենը |
| 23 | Անձը հաստատող փաստաթուղթ | անձնագիր, ծննդյան վկայական | ծննդյան վկայականի պատճենը |
| 24 | Գրանցում | տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 25, 27, 29 | Խումբ | տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 3-րդ սյունակ |
տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 4-րդ սյունակ |
| 26, 28, 30 | Ժամկետ | տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 3-րդ սյունակ | տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 4-րդ սյունակ |
| 31 | Եկամուտ | տեղեկանք աշխատավայրից, տեղեկանք կենսաթոշակի (նպաստի) նշանակման մարմնից, նշելով կենսաթոշակի չափը: | տեղեկանք աշխատավայրից, տեղեկանք կենսաթոշակի (նպաստի) նշանակման մարմնից, նշելով կենսաթոշակի չափը: |
| 32 | Ծանոթություն | ||
| 33 | ՍԾՏԿ-ի աշխատակցի նշումներ | տես ՍԱ-ի լրացման հրահանգի հավելված 6 | |
| 34 | Բնակարանային պայմաններ | տեղեկանք բնակավայրից * | տեղեկանք բնակավայրից * |
| 35 | Անվանում | ||
| 36 | Օր, ամիս, տարի | ||
| 37 | Օգնող կազմակերպությունը | ||
| 38 | Ստորագրություն | ||
| 39 | Կրթությունը | դիպլոմ, վկայական, ստուգման գրքույկ | դիպլոմի, վկայականի պատճենը, տեղեկանք ուսումնական հաստատությունից |
| 40 | Հասարակական աշխատանք | հայտարարությամբ | |
| 41 | Փախստական գրանցման համար | փախստականի վկայական | փախստականի վկայականի պատճենը |
| 42 | Զբաղվածությունը | աշխատանքային գրքույք, ստուգման գրքույկ, տեղեկանք բնակության վայրից * | տեղեկանք բնակության վայրից * |
| 43/1 43/2 43/3 |
Ընտանիքի տվյալը | տեղեկանք ունեցած հողի, անասունի մասին | տեղեկանք ունեցած հողի, անասունի մասին |
| 43/4 | Ընտանիքի տվյալը | էլեկտրաէներգիայի վարձի վճարման գրքույկ | |
| 44 | Փոփոխության տարեթիվը | ||
| 45 | Կենսաթոշակառուի աշխատավարձ | տեղեկանք աշխատանքից | |
| 46 | |||
| 47 | Անձնական համարանիշ |
* տեղեկանքում պետք է նշված լինի ընտանիքի հասցեն, կազմը (այդ թվում բացակա անդամները և առանց գրանցման ապրողները), ազգակցական կապը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության փաստը, ունեցած սեփականությունը:
|
Հավելված 3 |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
| N | կենտրոնի անվանումը | կոդը | Սպասարկման տարածքը |
|
Արագածոտնի մարզ | |||
| 01 | Աշտարակի | 016 | քաղ. Աշտարակ Աշտարակի նախկին վարչական տարածքը |
| 02 | Ապարանի | 049 | Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 03 | Ծաղկահովիտի | 050 | Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 04 | Թալինի | 094 | Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Արարատի մարզ | |||
| 05 | Արարատի | 013 | քաղ. Արարատ |
| 06 | Արտաշատի | 014 | քաղ. Արտաշատ Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 07 | Մասիսի | 077 | Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 08 | Վեդու | 051 | Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Արմավիրի մարզ | |||
| 09 | Արմավիրի | 031 | քաղ. Արմավիր Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 10 | Բաղրամյանի | 057 | Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 11 | Վաղարշապատի | 038 | Քաղ. Վաղարշապատ Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Գեղարքունիքի մարզ | |||
| 12 | Գավառի | 025 | Քաղ. Գավառ Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 13 | Սևանի | 035 | Քաղ. Սևան Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 14 | Ճամբարակի | 074 | Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 15 | Մարտունու | 076 | Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
| 16 | Վարդենիսի | 058 | Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Լոռու մարզ | |||
| 17 | Վանաձորի | 026 | Քաղ. Վանաձոր Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 18 | Թումանյանի | 012 | Քաղ. Ալավերդի Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 19 | Սպիտակի | 036 | Քաղ. Սպիտակ Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 20 | Ստեփանավանի | 037 | քաղ. Ստեփանավան Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 21 | Տաշիրի | 069 | Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Կոտայքի մարզ | |||
| 22 | Աբովյանի | 011 | քաղ. Աբովյան Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 23 | Հրազդանի | 033 | քաղ. Հրազդան Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 24 | Չարենցավանի | 039 | քաղ. Չարենցավան |
| 25 | Եղվարդի | 080 | Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Շիրակի մարզ | |||
| 26 | Ախուրյանի | 055 | Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 27 | Ամասիայի | 046 | Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 28 | Աշոցքի | 063 | Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 29 | Արթիկի | 015 | քաղ. Արթիկ Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 30 | Գյումրիի | 268 | քաղ. Գյումրի |
| 31 | Մարալիկի | 048 | Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Սյունիքի մարզ | |||
| 32 | Գորիսի | 018 | քաղ. Գորիս Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 33 | Կապանի | 027 | քաղ. Կապան Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 34 | Մեղրու | 079 | Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
| 35 | Սիսիանի | 088 | Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Վայոց ձորի մարզ | |||
| 36 | Եղեգնաձորի | 065 | Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 37 | Ջերմուկի | 020 | քաղ. Ջերմուկ |
| 38 | Վայքի | 044 | Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
Տավուշի մարզ | |||
| 39 | Բերդի | 097 | Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 40 | Դիլիջան | 021 | քաղ. Դիլիջան |
| 41 | Իջևանի | 067 | Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 42 | Նոյեմբերյանի | 081 | Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|
քաղ. Երևան | |||
| 43 | Աջափնյակի | 101 | Աջափնյակի համայնք |
| 44 | Արաբկիրի | 103 | Արաբկիր համայնք |
| 45 | Էրեբունու | 105 | Էրեբունի համայնք |
| 46 | Կենտրոնի | 106 | Կենտրոն համայնք |
| 47 | Մալաթիա-Սեբաստիա | 107 | Մալաթիա-Սեբաստիա համայնք |
| 48 | Նոր Նորք | 108 | Նոր Նորք համայնք |
| 49 | Շենգավիթի | 111 | Շենգավիթ համայնք |
| 50 | Ավան | 102 | Ավան համայնք |
| 51 | Նուբարաշեն | 110 | Նուբարաշեն համայնք |
| 52 | Քանաքեռ-Զեյթուն | 112 | Քանաքեռ-Զեյթուն համայնք |
| 53 | Նորք-Մարաշ | 109 | Նորք-Մարաշ համայնք |
| 54 | Դավիթաշեն | 104 | Դավիթաշեն համայնք |
|
Հավելված 4 |
|
Ազգակցական կապ | |
| Կոդ | Անվանում |
| 00 | վարձակալ կամ սեփականատեր |
| 01 | ամուսին |
| 02 | աղջիկ |
| 03 | տղա |
| 04 | մայր |
| 05 | հայր |
| 06 | քույր |
| 07 | եղբայր |
| 08 | տատ |
| 09 | պապ |
| 10 | հարս |
| 11 | փեսա |
| 12 | թոռ |
| 13 | սկեսուր |
| 14 | սկեսրայր |
| 15 | զոքանչ |
| 16 | աներ |
| 17 | այլ |
|
Հավելված 5 |
Ց Ա Ն Կ
Սոցիալական խմբերի եվ դրանք հաստատող փաստաթղթերի
|
Կոդը |
Անվանումը |
Պահանջվող տեղեկանքը |
| Հ 11 | հաշմանդամ 1-ին խումբ | ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական |
| Հ 22 | հաշմանդամ 2-րդ խումբ | ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական |
| Հ 33 | հաշմանդամ 3-րդ խումբ | ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական |
| Հ 44 | հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան | տեղեկանք կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնից կամ կենսաթոշակի վկայական |
| Ա 55 | անչափահաս երեխա մինչև 2 տարեկան | ծննդյան վկայականի պատճենը |
| Ա 66 | անչափահաս երեխա 2-ից 18 տարեկան | ծննդյան վկայականի պատճենը |
| Կ 88 | կենսաթոշակառու (աշխատանքային` տարիքային, արտոնյալ, երկարամյա, սոցիալական` ծերության) | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| Գ 99 | գործազուրկ | տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից |
| Հ 00 | հղի կին (20 շաբաթական և ավելի) | տեղեկանք կանանց կոնսուլտացիայից |
| Ս 12 | ուսանող (մինչև 23 տարեկան) | տեղեկանք պետական ուսումնական հաստատությունից անվճար բաժնում սովորելու մասին |
| Մ 23 | միակողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական |
| Մ 45 | միայնակ մոր երեխա | տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների գրանցման մասին |
| Ա 34 | ամուսնալուծված ընտանիքի երեխա | ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի, հայրություն ճանաչելու մասին վկայականի պատճենը |
| Ե 56 | երկկողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական |
| Կ 87 | միայնակ կենսաթոշակառու | տեղեկանք ԲՇՏ-ից, տեղական ինքնակառավարման մարմնից, դիմում և հայտարարություն |
| Կ 86 | տարեց կենսաթոշակառու (75 տ. և բարձր) | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
|
Հավելված 6 |
Սոցիալական աշխատողի նշումը
«այո» - կարող է ընտանիքը ընդգրկել օգնությունների բաշխման ցուցակներում ըստ կարիքավորության աստիճանի,
01 - ՍԾՏԿ-ի կողմից մեկ տարով ընտանիքին օգնություններից զրկելու դեպքում,
02 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ տարիների ընթացքում գնել է ավտոմեքենա,
03 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ վեց տարիների ընթացքում գնել է անշարժ գույք (խանութ, կրպակ, ձեռնարկություն, բնակարան և այլն),
04 - ընտանիքը կամավոր հրաժարվում է օգնություններ ստանալուց
«ոչ» - ՍԾՏԿ-ի աշխատակցի և ավագանու կարծիքը տվյալ ընտանիքի բարեկեցիկ վիճակի մասին:
|
Հավելված 7 |
Բնակարանային պայմաններ
00 - մշտական բնակարան պետական շենքում,
01 - սեփական առանձնատուն,
02 - հանրակացարան,
03 - վթարային բնակարան,
04 - տնակ,
06 - այլ,
07 - անօթևան ընտանիք*
* ընտանիքը 6 ամիս ժամկետով հաշվառվում է ՍԾՏԿ-ի հասցեով` մինչև ընտանիքի հասցեի և բնակարանային պայմանների վերջնականապես ճշտվելը:
|
Հավելված 8 |
Կրթությունը, գիտական աստիճանը
0 անգրագետ
1 չունի
2 տարրական
3 թերի միջնակարգ
4 միջնակարգ
5 միջնակարգ մասնագիտական
6 թերի բարձրագույն
7 բարձրագույն
8 գիտությունների թեկնածու
9 գիտությունների դոկտոր
|
Հավելված 9 |
__________________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ. _____________________________________ - ից
Հասցեն ______________________________________
Անձնագրի սերիան _________ N _______ տրված _____ _________
Հեռախոս _______________
Դ ի մ ու մ
Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում, որպես
____________________________
|
___________ Ստորագրություն
|
____ ______ 199 թ. |
__________________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ. _____________________________________ - ից
Հասցեն ______________________________________
Անձնագրի սերիա _________ N _______ տրված _____ _________
Հեռախոս _______________
Դ ի մ ու մ
Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում, որպես
____________________________
|
_________ Ստորագրություն
|
____ ______ 199 թ. |
__________________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ. _____________________________________ - ից
Հասցեն ______________________________________
Անձնագրի սերիան _________ N _______ տրված _____ _________
Հեռախոս _______________
Դ ի մ ու մ
Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում որպես
____________________________
|
___________ Ստորագրություն
|
____ ______ 199 թ. |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:
Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:
| _____________
ստորագրություն |
_____ ______ 199 թ. |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:
Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:
| _____________
ստորագրություն |
_____ ______ 199 թ. |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:
Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:
| _____________
ստորագրություն |
_____ ______ 199 թ. |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
17 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 16980219