ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ և 13-րդ հոդվածների 4-րդ մասերից և 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «(եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին՝ նաև կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի))» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Շենքի կառավարման մարմինը կարող է ունենալ ձևաթղթեր: Համատիրություն ձևավորած շենքի կառավարման գործառույթներն իրականացվում են համատիրության ձևաթղթերով:»:
Հոդված 3. Օրենքի 22.1-ին հոդվածի 3-րդ մասի «ոստիկանության և բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված (բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ցանկությամբ)» բառերը փոխարինել «ոստիկանության կնիքով կնքված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի)» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «կնիքի,» բառը.
2) 4-րդ և 5-րդ մասերից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի),» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 6 Երևան ՀՕ-79-Ն |