Գլխավոր տեղեկություն
Номер
N 1317-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2004-28.12.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.13/55(354) Հոդ.1144
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.2004
Дата вступления в силу
23.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Այլընտրանքային ծառայության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 303985.2 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ»` 2906.7 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք»` 96325.8 հազ. դրամ, «Սննդամթերք»` 8509.5 հազ. դրամ, «Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր»` 303.2 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի ծախսեր»` 2140.0 հազ. դրամ, և «Կապիտալ նորոգումների ծախսեր»` 193800.0 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 19352.2 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ»` 62.4 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք»` 2737.1 հազ. դրամ, «Սննդամթերք»` 567.3 հազ. դրամ, «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր»` 1306.0 հազ. դրամ, և «Կապիտալ նորոգումների ծախսեր»` 14679.4 հազ. դրամ.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 12311.8 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ»` 90.5 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք»` 4847.0 հազ. դրամ, «Սննդամթերք»` 822.6 հազ. դրամ, «Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսեր»` 189.5 հազ. դրամ, «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր»` 2362.2 հազ. դրամ, և «Կապիտալ նորոգումների ծախսեր»` 4000.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի համաձայն` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին կատարվելիք հիմնանորոգման աշխատանքների գծով ծախսերի ֆինանսավորումը կատարել այդ աշխատանքների` հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 25
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2004, N 1726-Ն 28.12.2004, N 1317-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան