Գլխավոր տեղեկություն
Номер
N 233
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2001-08.05.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.262
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.03.2001
Дата вступления в силу
22.03.2001

040.0233.22.03.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2001 թվականի N 233

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի N 150 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «Շինարարության պատվիրատու» ՓԲԸ».

բ) որոշման 5-րդ կետում «Դրենաժ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Ոռոգելի հողերի մելիորատիվ մոնիտորինգ և վերահսկողություն» ՓԲԸ» բառերով.

նշված կետից հանել «Արփա-Սևան» ՓԲԸ» բառերը.

գ) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Ոռոգման համակարգերի վերականգնում» ԾԻԳ» և «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությանը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Շինարարության պատվիրատու» փակ բաժնետիրական ընկերության պահպանման ծախսերի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.05.2001, N 395 08.05.2001, N 233
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան