Գլխավոր տեղեկություն
Номер
N 217-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (30.12.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2011.12.21/13(30) Հոդ.414
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
18.11.2011
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
18.11.2011
Дата вступления в силу
30.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10611544

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2011 թ. 
ք. Երևան

N 217-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ և 12-րդ կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 53-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

 

53.

Թռչունների Մարեկ հիվանդության նկատմամբ երկվալենտ, բջջային ասոցացված կենդանի «Նոբիլիս Ռիսմավաք+ՑԱ126» (Nօbilis Rismavac+CA126) պատվաստանյութ

Նիդեր-լանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

 

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան