ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1151-Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 1052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1052-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության գործընթացը:
2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների վրա:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
փորձաքննություն` բույսերի պաշտպանության միջոցների խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշիչին ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով.
խմբաքանակ` ցանկացած քանակությամբ` նույնանման որակական հատկանիշներով համասեռ բույսերի պաշտպանության միջոց, որը նախատեսվում է միաժամանակյա ներմուծման կամ արտահանման համար.
կետային նմուշ` բույսերի պաշտպանության միջոցների ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.
միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.
միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.
պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.
իրացնող` բույսերի պաշտպանության միջոցներ ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիա:
III. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
4. Բույսերի պաշտպանության միջոցների նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):
5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից։
6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:
7. Խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`
NN ը/կ |
Խմբաքանակի տարավորված միավորի քանակը (հատ) |
Կետային նմուշառման քանակը (հատ) |
1. | մինչև 50 | 3 |
2. | 51-150 | 5 |
3. | 151-400 | 8 |
4. | 401-800 | 12 |
5. | 801-1500 | 16 |
6. | 1501-3000 | 22 |
7. | 3001-5000 | 28 |
8. | 5000-ից ավելի | 30 |
8. Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:
9. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ։
10. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որում ներառվում են`
1) նմուշառման վայրը, թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).
2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.
4) բույսերի պաշտպանության միջոցի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).
5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.
6) թողարկման տարեթիվը, պիտանիության ժամկետը.
7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).
8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը)։
IV. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուն կատարում է նմուշների համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո` ուղեկցող նամակով դրանք ներկայացնում է լաբորատոր փորձաքննության։
12. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`
1) ուղեկցող նամակի առկայությունը.
2) փաթեթավորման պահպանվածությունը.
3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը։
13. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 13-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ։
14. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում (N 2 ձև)։
15. Լաբորատորիան եռօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է փորձաքննության արձանագրություն (N 3 ձև)` երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում։
16. Փորձաքննության արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը։ Փորձաքննության արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով։
17. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է բույսերի պաշտպանության միջոցների մասին եզրակացություն։
18. Փորձաքննության ավարտից հետո` մնացած կամ չօգտագործված փորձանմուշները վերադարձվում են իրացնողին կամ նրա լիազոր ներկայացուցչին` կազմելով նմուշի վերադարձման մասին ակտ (N 4 ձև)` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է տվյալ ապրանքի հսկիչ նմուշի` որոշակի ժամկետով պահպանումը լաբորատորիայում: Այս դեպքում ապրանքն իրացնողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է հսկիչ նմուշը հետ վերցնել` այդ ժամկետը լրանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏ N ____
____ _____________ 200 թ.
________________________________________________________________ ում (վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը)
ես` ________________________________________________________________ (նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը) _______________________________________________________________ ի (իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
ներկայությամբ` փորձաքննության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151- Ն որոշմամբ հաստատված կարգով վերցրել եմ միջին նմուշ։ ___________________________________________________________________ (բույսերի պաշտպանության միջոցի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)
Արտադրող` _________________________________________________________ (երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը)
Թողարկման թվականը _____________, պիտանիության ժամկետը _____________
Խմբաքանակը _______________________________________________________ (զանգվածը կամ ծավալը)
Միջին նմուշի քանակը ________________________________________________ (զանգվածը կամ ծավալը)
Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը______________________
Նմուշառու ____________________ ______________________
Իրացնող ____________________ ______________________
|
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ
NN ը/կ |
Բույսերի պաշտպանության միջոցներ ներմուծողի, արտահանողի, արտադրողի, պահպանողի և իրացնողի անվանումը կամ անունը, ազգանունը և նմուշի ծածկագիրը |
Բույսերի պաշտպա- |
Արտադրող |
Նմուշառման |
Նմուշի քանակը (գրամ, միլիլիտր) |
Փորձաքննության արդյունքները (արձանա- |
Նմուշի վերադարձման մասին ակտի համարը և |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 3
________________________________________________________________
(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ Ա Ն Մ Ա Ս Ի Ն Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
___ _________ 200 թ.
Բույսերի պաշտպանության միջոցի անվանումը ___________________________
________________________________________________________
Ուղեկցող նամակի համարը, թվականը ________________________________
Նմուշի ծածկագիրը ____________, նմուշն ստանալու թվականը _____________
Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ______________________________
Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան ____________________________
________________________________________________________
Բույսերի պաշտպանության
|
Ազդող նյութը | Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը |
Ցուցանիշը | Եզրակացություն սահմանված չափորոշիչներին համապատաս- խանության մասին | |
ըստ սահմանված չափորոշիչների |
փաստացի` | ||||
Արձանագրությունը կազմված է _______ օրինակից:
Փորձաքննություն կատարող |
_______________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
Լաբորատորիայի ղեկավար |
_______________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Ձև N 4
___________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ն Ե Ր Ի Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ Մ Ա Ն Մ Ա Ս Ի Ն Ա Կ Տ N ____
___ ______________ 200 թ.
Ես`_________________________________________________________ ,
(հանձնողի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
ստացող _____________________________________________________ ին
(պաշտոնը, անունը, ազգանունը)
վերադարձրել եմ _______________________________________________ ի
(բույսերի պաշտպանության միջոցի անվանումը)
նմուշը (նմուշները)` __________ քանակով:
Հանձնել եմ` |
_______________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
Ստացել եմ` |
_______________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու ____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ____________
Բույսերի պաշտպանության |
ԱՏԳԱԱ-ի |
Քանակը |
Թողարկման |
Համաձայն ____ ____________ 200 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության ________________ բույսերի պաշտպանության միջոցը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
_______________________ բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն:
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 200 թ.
Պատասխանատու
ստորաբաժանման ղեկավար` |
_______________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
________ __________ 200 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _____
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
____________________________________________________________
(գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ____________
___________________________________________________________
Բույսերի պաշտպանության |
ԱՏԳԱԱ-ի |
Քանակը |
Թողարկման |
Համաձայն ____ ____________ 200 թվականի N _______ փորձաքննության մասին արձանագրության _________ բույսերի պաշտպանության միջոցը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
_______________________ բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է արտահանել Հայաստանի Հանրապետությունից:
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ______________ 200 թ.
Պատասխանատու
ստորաբաժանման ղեկավար` |
_______________ (ստորագրությունը) |
________________ (անունը, ազգանունը) |
________ __________ 200 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |