ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1493-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Գործազրկության նպաստի գծով առաջացած լրացուցիչ պահանջը բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 50,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 27.12.07 N 1606-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1104-Ն որոշման 2-րդ կետում «336208.0» և «307817.6» թվերը համապատասխանաբար փոխարինել «284838.4» և «256448.0» թվերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 20-ի N 1493-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
խումբը | ենթախումբը | տարի | |
1 | 2 | 3 | 4 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` |
0.0 | ||
06 | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
(239,649.86) | |
03 |
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ |
(221,072.71) | |
01. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն | (221,072.71) | ||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(221,072.71) | ||
Նպաստներ | (221,072.71) | ||
04 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
(7,100.1) | |
03. «Զբաղվածության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներ | (7,100.1) | ||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(7,100.1) | ||
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ | (7,100.1) | ||
05. «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին | (10,762.25) | ||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(10,762.25) | ||
Գույք և սարքավորումներ | (988.2) | ||
Փափուկ գույք և հանդերձանք | (440.8) | ||
Այլ ծախսեր | (355.8) | ||
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր | (4,502.65) | ||
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր | (4,474.8) | ||
29. «Սոցիալական աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում ընտանեկան նպաստի տվյալների տեղեկատվական համակարգի շահագործման և սպասարկման նպատակով պետական աջակցություն «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ին | (714.8) | ||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(714.8) | ||
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ | (714.8) | ||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
239,649.86 | |
06 | ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ այդ թվում` |
239,649.86 | |
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 239,649.86 | ||
ՀՀ կառավարություն | 239,649.86 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |