040.0043.16.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2002 թվականի N 43
քաղ. Երևան
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.04.03 N 458-Ն, 06.09.07 N 1026-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին և 17-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
(որոշումը փոփ. 23.04.03 N 458-Ն, 06.09.07 N 1026-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 06.09.07 N 1026-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
(1-ին կետը փոփ. 06.09.07 N 1026-Ն)
2. Չափման միջոցների արտադրության գործունեության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
(2-րդ կետը փոփ. 06.09.07 N 1026-Ն)
3. Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:
4. Լիցենզիան տրվում է անժամկետ և դրա գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայի գործողության ընթացքում իր տեխնիկական որակավորումը (լիցենզավորման ոլորտում) մշտապես պահպանել արդի մակարդակի վրա:
6. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է գրանցված լինի լիցենզավորող մարմնի գրանցամատյանում:
7. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
8. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է`
ա) լինի անկախ (վարչաֆինանսական առումով) լիցենզավորող մարմնից ու չափման միջոցների արտադրության գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորող մարմին դիմող հայտատուից.
բ) կարողանա վերլուծել, հիմնավորել և փաստարկներով պնդել իր կարծիքը, տիրապետի «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին, չափումների միասնականության ապահովման համակարգի հիմնարար ստանդարտներին, չափման միջոցների արտադրության նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերին:
(8-րդ կետը փոփ. 06.09.07 N 1026-Ն)
9. Հայտատուն լիցենզավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի փորձաքննության գործունեությամբ զբաղվելու համար պետք է լիցենզավորող մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է), նշելով`
իրավաբանական անձի համար` անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության վայրը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
հայտին կից փաստաթղթերի անվանումները.
բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) արտադրության ենթակա չափման միջոցների անվանումները, որոնց վերաբերյալ փաստաթղթերը պետք է ենթարկվեն փորձաքննության.
դ) գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող հետևյալ փաստաթղթերի պատճենները,
բարձրագույն կրթության դիպլոմը,
չափագիտության բնագավառում երեք տարվա անընդմեջ աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթը:
ե) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:
(9-րդ կետը լրաց. 26.10.06 N 1515-Ն, փոփ. 06.09.07 N 1026-Ն)
10. Լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիցենզավորող մարմնի կողմից` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:
11. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձի լիցենզիայի հայտը մերժելու, լիցենզիան տալու, գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հարցերի վերաբերյալ պահանջները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հաստատված է |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N
Տրված է ___ ___________ 200 թ.
Գործողության ժամկետը` անժամկետ
____________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը) ____________________________________________________________ Գտնվելու վայրը __________________________________________________ Գործունեության տեսակը ____________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ Լիցենզավորման մարմնի ղեկավար __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ. |
(ձևը փոփ. 23.04.03 N 458-Ն)
Ձև
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար
պրն _________________________
________________________________________
(հայտատուի անվանումը և կազմակերպական- իրավական ձևը)
________________________________________
(գտնվելու վայրը)
________________________________________
(հեռախոսահամարը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________ (գործունեության տեսակի անվանումը) ____________________________________________________________ Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք: Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` 1. ___________________________________________________________ 2. ___________________________________________________________ 3. ___________________________________________________________ 4. ___________________________________________________________ 5. ___________________________________________________________ Հայտատու __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ _______________ 200 թ. |
(ձևը փոփ. 23.04.03 N 458-Ն)
(կարգը փոփ. 23.04.03 N 458-Ն, լրաց. 26.10.06 N 1515-Ն, փոփ. 06.09.07 N 1026-Ն)