«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2007 թ. |
թիվ 258-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի ««Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման հավելվածի՝
1) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք սույն կարգով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված».
2) 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և նրանք չունեն ծրագրային կամ տեխնիկական թերություններ:».
3) 4-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի պահանջը չի տարածվում գրավատների վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում».
4) 4-րդ կետի երրորդ նախադասությունից հանել «թղթային տարբերակով, իսկ եռամսյակային հաշվետվությունները՝ նաև» բառերը.
5) 4-րդ կետի չորրորդ նախադասությունից հանել «և թղթային» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Ջավադյան |
2007 թ. օգոստոսի 9 Երևան |