040.0657.20.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 657
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում թերությունների վերացման և օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ հաստատված ծրագրի՝ սահմանված ժամկետներում կատարումն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկանք դրա ընթացքի և արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ վերլուծել ներկայացված տեղեկույթը և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:
(2-րդ կետը խմբ. 15.04.02 N 400)
3. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 400)
4. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 400)
5. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 400)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման |
Կատարման պատասխանատուն |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Գործող հանքավայրերի շահագործման օրինականության ուսումնասիրությունների և վերլուծության իրականացում` ա) ընդերքօգտագործման պայմանագրերի գծով, բ) լեռնահատկացման և հողահատկացման փաստաթղթերի գծով. |
2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Հայլեռտեխհսկողություն |
2. | Օգտակար հանածոների արդյունահանման մասին 2000 թ. տարեկան հաշվետվությունների (5-ԳՌ) տվյալների վերլուծության իրականացում` ըստ շահագործվող հանքավայրերի | 2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
3. | Հանքավայրերում մարկշեյդերական չափումների և դրանց հիման վրա հուլիսի կազմվող մարկշեյդերական պլանների առկայության ուսումնասիրություններ | 2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
4. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման թույլտվություններ տալու մասին ամփոփ տեղեկատվության կազմում | 2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
5. | Շահագործվող հանքավայրերում մարկշեյդերական ընթացիկ չափագրումների իրականացման ապահովում | ավարտը` 2001 թ. հոկտեմբերի15-ին | ընդերքօգտագործող կազմակերպություններ ՀՀ բնապահպանության նախարարություն |
6. | Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում (2001 թ. հունիսի 1-ի դրությամբ) և վերլուծություն | 2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
7. | Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ճշտում (2001 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ). արդյունքների ամփոփում և վերլուծություն | 2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
8. | Օգտակար հանածոների արդյունահանված և մարկշեյդերական չափումներով հաստատված փաստացի ծավալների և բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների համադրում | 2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
9. | Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի թաքցված ծավալների համար վճարումները հաշվետու ժամանակաշրջանում բաշխելու մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ըստ եռամսյակների | ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
10. | Հայաստանի Հանրապետության հանքավայրերի գույքագրման մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը | 2002 թ. 1-ին եռամսյակ | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
II. ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ
NN |
Իրավական ակտի անվանումը |
Կատարման |
Կատարման պատասխանատուն |
1 |
2 |
3 |
4 |
1. | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծ | 2001 թ. նոյեմբեր |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2. | «Կոնցեսիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծ | 2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
3. | «Արդյունաբերական անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծ | 2001 թ. նոյեմբեր | Հայլեռտեխհսկողություն |
4. | «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | 2001 թ. նոյեմբեր | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
5. | «Հայաստանի Հանրապետության վարչական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | 2001 թ. նոյեմբեր | ՀՀ բնապահպանության նախարարություն |
6. | «Հանրապետական բնապահպանական պետական տեսչության կանոնադրության, կառուցվածքի և աշխատողների թվի հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | 2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
7. | «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասությունների սահմանազատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 2001 թ. օգոստոս | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն Հայլեռտեխհսկողություն ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով |
8. | «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (տնտեսավարող սուբյեկտների կողմից ընդերքօգտագործման ձևակերպման գործընթացի պարզեցմամբ) | 2001 թ. սեպտեմբեր | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն Հայլեռտեխհսկողություն ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով |
9. | «Պետական երկրաբանամարկշեյդերական վերահսկողության կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 2001 թ. օգոստոս | ՀՀ բնապահպանության նախարարություն |
10. | «Ոլորտի կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 2001 թ. նոյեմբեր | ՀՀ բնապահպանության նախարարություն |
11. | «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և շահագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
12. | «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
13. | «Լեռնահատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 2 ամսվա ընթացքում | Հայլեռտեխհսկողություն |
14. | «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի փոփոխությունների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 2001 թ. հուլիս-դեկտեմբեր | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
15. | «Բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (այդ թվում` նաև օգտակար հանածոների պաշարների հաշվառման և 5-ԳՌ ձևի հաշվետվությունների կազմման մասին) | 2001 թ. նոյեմբեր | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
16. | «Ընդերքի երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման, արդյունքների ձևակերպման, պահպանման և օգտագործման տրամադրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
17. | «Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի և ջրատար հորիզոնների օգտագործման ու պահպանության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
18. | «Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի սահմաններում ընդերքից օգտվելու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
19. | «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռի և կադաստրի վարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
20. | «Օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների կոնսերվացման և լուծարման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն Հայլեռտեխհսկողություն |
21. | «Հանքավայրերի շահագործման հետևանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) իրավատնտեսական մեխանիզմների կատարելագործման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |