ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով.
2012 թվականի մայիսի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու և դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
| Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
| Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
| Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական |
| Արամ ԹԱՄԱԶՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ |
| Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Արթուր ՕՍԻԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ |
| Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար): |
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
2012 թ. օգոստոսի 23 Երևան ՆԿ-116-Ա |