Գլխավոր տեղեկություն
Номер
N 03/05-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.11.15/28(114) Հոդ.228
Принят
Պետական եկամուտների նախարար
Дата принятия
14.10.2002
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата вступления в силу
25.11.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402269

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
  
 
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

14 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 03/05-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 02/252 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմավորման մասին» N 662 որոշման 3-րդ կետի՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

ՀՀ պետական եկամուտների նախարարության 2002 թ. փետրվարի 20-ի «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգը հաստատելու մասին» N 02/252 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը (կցվում է):

ՀՀ պետական եկամուտների

նախարար՝

Ե. Զախարյան

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
__ ______ 2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն
___ ______ 2002 թ.

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների
նախարարության
14 հոկտեմբերի 2002 թ.
թիվ 03/05-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի «ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԱՐԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/252 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հրամանով հաստատված «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգի

1. «Հավելված 1»-ի աղյուսակի 3-րդ սյունակի 6-րդ տողում «0.8-ից ավելի» բառերը փոխարինել «0.8 լ-ից մինչև 1.0 լ» բառերով:

2. «Հավելված 1»-ը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ

 

2204, 2205, 2206, 2208

Ոգելից խմիչքներ

1.0 լ-ից ավելի

1.0 լ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան