040.0488.30.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2002 թվականի N 488
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում կարող է ձևավորվել, եթե այն ապահովում է որոշակի գործառույթներ` ուղղված նախարարության խնդիրների և նպատակների իրականացմանը:
2. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը ներառում է առնվազն երկու ոչ ինքնուրույն գործող բաժին (վարչության բաժին): Վարչությունը ղեկավարում է վարչության պետը, որն ունի տեղակալ (տեղակալներ): Վարչության պետի տեղակալն ի պաշտոնե վարչության բաժնի պետն է, որը չունի տեղակալ: Վարչությունը կարող է ունենալ առնվազն 11 հաստիքային միավոր:
3. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժինը կարող է ունենալ առնվազն հինգ հաստիքային միավոր: Առանձին դեպքերում, եթե նախարարության աշխատակազմի վարչությունը և բաժինը չեն բավարարում դրանց ձևավորմանը ներկայացվող պահանջները, ապա պաշտոնի անձնագրի հիման վրա այդ հաստիքները ձևակերպվում են տվյալ գործառույթներին հարակից համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կազմում:
4. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քարտուղարությունը ղեկավարում է քարտուղարության պետը, որը կարող է ունենալ տեղակալ, եթե քարտուղարությունն ունի 12-ից ավելի հաստիքային միավոր:
5. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալությունը և տեսչությունը ղեկավարում են համապատասխանաբար գործակալության պետը և տեսչության պետը, որոնք կարող են ունենալ տեղակալ (տեղակալներ):
Գործակալությունները և տեսչությունները բաղկացած են կառուցվածքային ստորաբաժանումներից` բաժիններից: Բաժին կարող է ձևավորվել, եթե այն ապահովում է որոշակի գործառույթներ` ուղղված առանձնացված ստորաբաժանման խնդիրների և նպատակների իրականացմանը: Բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժինը կարող է ունենալ առնվազն հինգ հաստիքային միավոր:
Գործակալությունները և տեսչությունները կարող են ունենալ տարածքային մարմիններ, որոնք գործակալության ու տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներն են: Տարածքային մարմինը ղեկավարում է տարածքային մարմնի պետը (տնօրենը): Տարածքային մարմիններին ներկայացվող պահանջները սահմանում է համապատասխան նախարարը:
Առանձին դեպքերում, եթե առանձնացված ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանումները չեն բավարարում դրանց ձևավորմանը ներկայացվող պահանջները, ապա պաշտոնի անձնագրի հիման վրա այդ հաստիքները ձևակերպվում են տվյալ գործառույթներին հարակից համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կազմում:
5.1. Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող այլ պահանջներ:
(5.1 կետը լրաց. 19.09.02 N 1470-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |