ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2007 թվականի N 546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 371-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Ա. Աբովյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|