«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2007 թվականի N 505-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշման հավելվածի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1692-Ն որոշման հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետից մինչև «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր | 3101 00 000, |
բ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական | 3102, |
գ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական | 3103, |
դ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական | 3104, |
ե) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և ավելի սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող |
3105:»: |
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշման հավելվածի`
1) 1-ին կետից հանել «9501 00» և «9502» թվերը,
2) 24-րդ կետի «գ» ենթակետը «տարիքային» բառից առաջ լրացնել «մինչև 3 տարեկան» բառերով,
3) VIII բաժնով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկի`
ա. «ԳՕՍՏ Ռ 51555» ստանդարտի նշագիրը փոխարինել «ԳՕՍՏ 30782» ստանդարտի նշագրով,
բ. «ՍՏԲ ԵՆ 71-4» և «ՍՏԲ ԵՆ 71-5» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշման հավելվածի 1-ին կետում «7007 11 10» թիվը փոխարինել «7007 11 100» թվով, իսկ «7007 21 910» թիվը` «7007 21 200» թվով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածի 1-ին կետում «9302 00» թիվը փոխարինել «9302 00 000» թվով, «9306 10 000» թիվը` «9306 30 970» թվով, իսկ «9306 30 980» թվերը` «9306 30 970» թվով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|