«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 135-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը հաստատելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված ծրագրի`
ա) 2-րդ և 8-րդ կետերում «1991-2003 թվականների» բառերը փոխարինել «1991-2010 թվականների» բառերով.
բ) 5-րդ կետի «բ» և «գ», 7-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը, ինչպես նաև 17-րդ և 18-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Միջոցառումների այս խումբը նախատեսում է շրջանավարտներին ապահովել կրթությամբ և համապատասխան մասնագիտական վերապատրաստմամբ` ելնելով աշխատանքի շուկայի պահանջներից և շրջանավարտների նախասիրություններից`
ա) նախնական մասնագիտական ուսուցում.
բ) մասնագիտացման դասընթացներում ընդգրկում.
գ) միջին մասնագիտական կրթության ապահովում.
դ) բարձրագույն մասնագիտական կրթության ապահովում».
դ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Նշված ծրագրի 5-րդ կետի «ա» և 7-րդ կետի «բ» ենթակետերում նշված միջոցառումները կիրականացվեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթի միջոցով, որի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված պայմանների համաձայն ձեռք կբերվեն համապատասխան թվով (կճշտվի մանկատան շրջանավարտների ու սաների վիճակի ուսումնասիրությունից և անհատական ծրագրեր կազմելուց հետո) բնակարաններ և գույք։ Բնակարանների և գույքի նկատմամբ շրջանավարտների իրավունքները կամրագրվեն համապատասխան պայմանագրերում».
ե) 19-րդ կետը «կրթաթոշակ» բառից հետո լրացնել «` օրենքով սահմանված կարգով» բառերով.
զ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Տվյալ տարում մանկատներն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտի կտրամադրվի միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 158-Ն որոշման».
է) ամբողջ տեքստում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|