040.1148.21.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2001 թվականի N 1148
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա են գործունեության հետևյալ տեսակները՝
ա) կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակում՝ ըստ հետևյալ ոլորտների՝
քաղաքացիական և արդյունաբերական
(Տողը հանվել է 06.07.07 N 777-Ն)
տրանսպորտային,
հիդրոտեխնիկական,
էներգետիկ,
կապի,
(Տողը հանվել է 06.07.07 N 777-Ն)
բ) կապիտալ շինարարության բնագավառում ինժեներական հետազննում.
գ) կապիտալ շինարարության բնագավառում փորձաքննություն՝ ըստ հետևյալ ոլորտների՝
քաղաքացիական և արդյունաբերական
(Տողը հանվել է 06.07.07 N 777-Ն)
տրանսպորտային,
հիդրոտեխնիկական,
էներգետիկ,
կապի,
(Տողը հանվել է 06.07.07 N 777-Ն)
դ) կապիտալ շինարարության իրականացում՝ ըստ հետևյալ ոլորտների՝
քաղաքացիական և արդյունաբերական
(Տողը հանվել է 06.07.07 N 777-Ն)
տրանսպորտային,
հիդրոտեխնիկական,
էներգետիկ,
կապի,
(Տողը հանվել է 06.07.07 N 777-Ն)
(2-րդ կետը փոփ., լրաց. 06.07.07 N 777-Ն)
3. Քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
4. Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Ըստ քաղաքաշինական գործունեության տեսակների՝ լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
6. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ նշելով՝
իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են՝
կանոնադրության պատճենը,
պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները),
կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը:
7. Ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ նշելով՝
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են՝
անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
հարկ վճարողի հաշվառման համարի,
(ՀՎՀՀ) կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն,
անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
նախկինում կատարված աշխատանքների ցանկը:
(7-րդ կետը փոփ. 29.06.06 N 901-Ն)
8. Սույն կարգով նախատեսված գործունեությունների իրականացման համար ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) լիցենզավորվում է իր մասնագիտական բնագավառին համապատասխան՝
հետազննական,
ճարտարապետական,
կոնստրուկտավորման,
ինժեներային ցանցերի,
հատուկ բաժինների:
9. Քաղաքաշինության բնագավառի գործունեությունների լիցենզավորման պայման է հանդիսանում հայցվող ոլորտի բնագավառում մասնագետի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժի առկայությունը:
10. Համապատասխան մասնագետի առկայության հիման վրա լիցեզավորված իրավաբանական անձի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքներում նշված մասնագետի բացակայության դեպքում իրավաբանական անձին տրված լիցենզիան համարվում է կասեցված:
11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
12. Լիցենզիան տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր ենթատեսակի համար՝ ըստ համապատասխան ոլորտների:
13. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
14. Լիցենզիաները տրվում են 3 տարի ժամկետով:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև մասնագիտական որակավորման կամ համապատասխան աշխատանքային ստաժի բացակայության դեպքում:
16. Լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ պարտավոր են պահպանել օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տեխնիկական պահանջներն ու պայմանները, այդ թվում՝ նաև շինարարական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները:
17. Քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզիա ստացած անձանց նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը՝ օրենքով սահմանված կարգով:
II. Անցումային դրույթներ
18. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված քաղաքաշինական գործունեության լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը: