Գլխավոր տեղեկություն
Номер
N 429
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.09.01/21(139) Հոդ.314
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.06.2003
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.06.2003
Дата вступления в силу
11.09.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10003243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 429

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28.03.03 Թ. N 181 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանող N 2-III-4.9-01-2003 թ. սանիտարահամաճարակային կանոններում և նորմերում փոփոխություն կատարելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ ԱՆ 28.03.03 թ. «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարահամաճարակային կանոններում և նորմերում, N 181 հրամանով հաստատված, կատարել ներքոհիշյալ փոփոխությունները և լրացումները.

1.1.1. կետում «Նիտրոզամիններ» բառը և «ՆԴՄԱ և ՆԴԷԱ գումարը-0.002» տողը հանել, «Հակաբիոտիկներ» բառը փոխարինել «Հակաբիոտիկներ *», «Պեստիցիդներ» բառը` «Պեստիցիդներ **» բառերով:

1.1.1.4. կետի 6-րդ սյունում 1-ին տողի «-» նշանը փոխարինել «500 *» նշանով, իսկ 3-րդ տողում` «500 *» թիվը փոխարինել «-» նշանով:

1.1.4.11. կետում «Լրացումներ» սյունում «2x103 ԳԱՄ/գ» նորմը փոխարինել «1x103 ԳԱՄ/գ» նորմով:

1.1.6. կետում «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ **» բառով:

1.1.6.1., 1.1.13.1. և 1.3.2.7. կետերում «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Դ» խմբի պահածոների համար» արտահայտությունը փոխարինել «Պետք է բավարարեն «Ե» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն», իսկ 1.1.6.2., 1.1.7., 1.1.13.2., 1.2.3.1., 1.3.2.6., 1.3.5.1., 1.3.7.4. և 1.9.5.1. կետերում` «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Ա» խմբի պահածոների համար» արտահայտությունը` «Պետք է բավարարեն «Ա» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտություններով:

1.1.7. կետում «կապար»-ի թույլատրելի մակարդակը «0.1» թիվը փոխարինել «1.0» թվով:

1.1.9.2. կետի «-միս կտորներով ոչ ոսկրային զանգվածով» տողի 2-րդ սյունում «5x105» նորմը` «1x106» նորմով:

1.1.12. կետի «Լրացումներ» սյունում «հսկողությունը ըստ հումքի» արտահայտությունը հանել:

1.1.13. «քրոմ»-ի «Լրացումներ» սյունում լրացնել «նույնը» բառը:

1.1.14.3. կետի 3-րդ սյունում «0.01» թիվը փոխարինել «0.1» թվով, 4-րդ սյունում «0.1» թիվը` «0.01» թվով, իսկ «Լրացումներ» սյունում 1.1.14.1. և 1.1.14.3. կետերում` «0.1գ» նորմը` «1.0գ» նորմով, 1.1.15. կետում «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ **» բառով:

1.2.3. կետում «Լրացումներ» սյունում «մրոմապատ» բառը փոխարինել «քրոմապատ» բառով և «քրոմապատ տարայով պահածոների համար» արտահայտությունը տեղափոխել «քրոմ»-ի «Լրացումներ» սյուն:

1.3.1. «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ *» բառով:

1.3.1.3. կետում «-խճողակ հատուկ կոնդիցիայի» տողի «Լրացումներ» սյունում «նույնը» բառը փոխարինել «սուլֆիդվերականգնող կլոստրիդիաներ 0.1գ վակուումային փաթեթավորման սննդամթերքում չեն թույլատրվում, * միայն սալմոնելներ» արտահայտությամբ:

1.3.3. կետում «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ *» բառով:

1.3.3.8. կետի «Լրացումներ» սյունում « * միայն սալմոնելաներ» արտահայտությունը փոխարինել « * միայն սալմոնելներ, բորբոս և խմորասնկեր ոչ ավել 100 ԳԱՄ/գ» արտահայտությամբ:

1.3.3.9. կետի 2 և 3-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

- բազմաբաղադրիչ արտադրանք - սոլյանկա, փլավ, նախուտեստ, շոգեխաշված ծովամթերք բանջարեղենով, այդ թվում պաղեցված 5x104  0.01 1.0 1.0* 25** * վակուում փաթեթավորված**
միայն սալմոնելներ
- դոնդողացված մթերք, դոնդող, դոնդողացված ձուկ 5x104  0.1 1.0  - 25** *միայն սալմոնելներ

 

1.4.1. կետում «ստրոնցիում-90-ից» հետո «Թունավոր տարրեր» արտահայտությունը փոխարինել «Վնասակար խառնուրդներ» արտահայտությամբ, «կապար» բառը` «հասկաժանգ» բառով, «կադմիում» բառը` «բազմագույն քարառվույտ» արտահայտությամբ, «արսեն» բառը` «սողացող դառնախոտ, աղվեսագիի սոֆորա, նշտարաձև տերմոպսիս» արտահայտությամբ, «սնդիկ» բառը` «խավածածկ պտղային խամբար (հելիոտրոպ)» արտահայտությամբ, «տրիխոդեսմա սպիտակահեր» տողից հետո լրացնել «գլխիկային հատիկներ (մրոտված, սինեգուզային)» արտահայտությունը:

1.5.2.2. կետից առաջ լրացնել 1.5.2.1. կետը` հետևյալ խմբագրությամբ.

 

1.5.2.1. Կոնֆետներ ոչ գլազուրապատ
- պոմադային, կաթնային 5x103 1.0 25 10 50   
- պրալինային հիմքով հրուշակեղենային ճարպով 1x104 0.01 25 50 100   

 

1.5.5.6. կետի «-շաքարի փոշիով» տողի 7-րդ սյունում «100» թիվը փոխարինել «50» թվով:

1.5.5.11. կետում «-գլազուրապատ» տողի 7-րդ սյունում «50» թիվը փոխարինել «100» թվով:

1.6.1.2. կետի «-կիսապատրաստվածքներ դեսերտային պտուղ-հատապտղային» տողի 5-րդ սյունում «1x102*» նորմը փոխարինել «1x103*» նորմով: 1.6.2.1.կետի «-կարտոֆիլ չորացված և այլ արմատապտուղներ...» տողի 5-րդ սյունում «15x102» նորմը փոխարինել «5x102» նորմով:

1.6.3.1 - 1.6.3.4. կետերի «Պահանջներ» սյունում «համար» բառից հետո լրացնել «սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությունը:

1.6.4. կետի «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Ա» խմբի պահածոների համար (բնական սնկերից) կամ «Բ» խմբի պահածոների համար (մարինացված սնկերից)» արտահայտությունը փոխարինել «Պետք է բավարարեն «Ա» խմբի պահածոների (բնական սնկերից) կամ «Գ» խմբի պահածոների (մարինացված սնկերից) արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությամբ:

1.6.5.1-1.6.5.6., 1.6.5.8., և էջ 55 - 1.6.6.2. կետերում` «Պահանջներ» սյունում, «համար» բառից հետո լրացնել «սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությունը:

1.6.11. կետի «Բորբոսասնկեր» տողի «Լրացումներ» սյունում լրացնել «կանաչ սուրճի հատիկներ» արտահայտությունը:

1.7.3. կետում «թթվայնության թիվ» արտահայտությունը փոխարինել «օքսիդացման թիվ» արտահայտությամբ և նույն տողի «Լրացումներ» սյունում լրացնել «մմոլ ակտիվ թթվածին/կգ» արտահայտությունը:

1.7.4. կետում «Հակաբիոտիկներ» բառը փոխարինել` «Հակաբիոտիկներ**» բառով:

1.7.6.1. և 1.7.6.2. կետերում 6-րդ սյունում համապատասխանաբար «50» և «100» թվերից հետո լրացնել «գումարային» բառը:

1.8.5.7. կետում «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Գ» խմբի պահածոների համար» արտահայտությունը փոխարինել «Պետք է բավարարեն «Դ» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությամբ:

1.9.5.1. կետի «-ըմպելիքներ սոյայի, կոկտեյլներ, սառեցված և պաղեցված դեսերտներ» տողի «Լրացումներ» սյունում լրացնել «*1.0 72 ժամ պահպանման ժամկետ ունեցող մթերքի համար, բորբոս 10, ԳԱՄ/գ, ոչ ավելի» արտահայտությունը:

1.9.8.5. կետի 4-րդ սյունում «25» թիվը փոխարինել «50» թվով:

1.9.11.1. կետի 5-րդ սյունում «5x102» նորմը փոխարինել «1x102» նորմով:

1.9.14.5. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արգանակներ չոր բազմաբաղադրիչ, եփման ենթակա (բանջարեղենով ապուխտներ, մսով և հավով մակարոնային արտադրանք, մսի և հավի խյուս, բանջարեղենային խյուս)»: 1.9.14.9. կետի «Լրացումներ» սյունում «100ԳԱՄ/գ» նորմը փոխարինել «500ԳԱՄ/գ» նորմով: 1.9.15.1. և 1.9.15.2. կետերում «Լրացումներ» սյունում «25 սմ3» նորմը փոխարինել «25գ» նորմով:

1.10.4. կետում «Մանրէաբանական ցուցանիշներ»-ից մինչև «Բորբոսասնկեր» տողերը ներառյալ հանել:

1.10.7. «ցեզիում-137, 400»-ի և «ստրոնցիում-90, 200»-ի դիմաց` «Լրացումներ» սյունում, լրացնել «նույնը, դեղաբույսեր (խոտ, կեղև, արմատ, պտուղներ)» արտահայտությունը: 1.10.7.1 կետի «պետք է համապատասխանեն համապատասխան խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջներին» արտահայտությանը ավելացնել «սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությունը:

1.10.8. կետի «Հակաբիոտիկներ * *» տողի «Լրացումներ» սյունում լրացնել «բացի վայրի կենդանիներից» արտահայտությունը: 1.10.8. և էջ 88 1.10.9. կետերի «ԱՑԽՄ (կոլի ձևեր)» տողի «Լրացումներ» սյունում «(գ/մլ)» նորմը փոխարինել «(գ)» նորմով:

2.1.1.1.4 կետի 4-րդ սյունում «30» թիվը փոխարինել «38» թվով:

2.2. կետի «Ելակի» տողի 11-րդ (Սորբիդ գ/լ) սյունում «0.25» թիվը փոխարինել «0.25» թվով:

«2) Անվտանգության ցուցանիշներ» աղյուսակի «Մանրէաբանական ցուցանիշներ» տողից հետո լրացնել «Խառնուրդներ արագ պատրաստման» տողը:

3.1.1.7. կետում «Մոխիր» տողը հանել:

«մետաղական խառնուրդներ» տողում «3x104» նորմը փոխարինել «3x10-4» նորմով, և «Լրացումներ» սյունում լրացնել «ամենաշատ գծային չափման մեջ» արտահայտությունը:

3.1.2.4. կետում «էներգիական արժեք»-ի 4-րդ սյունում ավելացնել «+» նշանը:

3.1.4.1. կետի «2) Անվտանգության ցուցանիշներ» աղյուսակում «կապար» 0.3-թիվը փոխարինել 0.2 թվով, «արսեն» 0.2 թիվը` 0.1 թվով, «կադմիում» 0.02 թիվը` 0.03 թվով, «սնդիկ» 0.01 թիվը` 0.02» թվով:

3.2.1.1. «Նիտրիտներ» տողի «Լրացումներ» սյունում «<0.05» թիվը փոխարինել «<0.5» թվով: 3.2.1.2., 3.2.1.3., 3.2.1.4. և 3.2.2., 3.3.1., 3.3.2. կետերի «1.Սննդային արժեք» աղյուսակների «Թույլատրելի մակարդակներ» սյունի 2-րդ ենթասյունում «նորմավորվող» բառը փոխարինել «մակնշվող» բառով:

3.2.2. կետում «Չափանիշներ և ցուցանիշներ» տողից հետո լրացնել «Մակարոնային արտադրանք» տողը, «երկաթ» տողի «Լրացումներ» սյունում` «հարստացված մթերքի համար» արտահայտությունը, «Հացաբուլկեղենի արտադրանքի» «ռիբոֆլավին B2» ցուցանիշի «0.1-0.15» նորմը փոխարինել «0.1-0.5» նորմով:

3.3.1. «Կարնիտին» ցուցանիշի 3-րդ սյունում «10-21» նորմը փոխարինել «10-20» նորմով:

3.3.4. «զեարալենոն»-ի «Լրացումներ» սյունում «<0.0015» թիվը փոխարինել «<0.005» թվով:

3.3.5., 3.3.5.1. կետերում, 3.3.7. կետի 1-ին տողում, «ՄԱՖԱՄ» ցուցանիշի «3x103» նորմը փոխարինել «2x103» նորմով:

3.3.5.1. կետի «Լինոլաթթու» ցուցանիշի «5000» «Թույլատրելի մակարդակ»-ի «մակնշվող» սյունում «+» նշանը փոխարինել «-» նշանով:

3.3.6.3. «պատուլին» ցուցանիշի «Լրացումներ» սյունում լրացնել «պարունակող խնձոր, տոմատ, չիչխան» արտահայտությունը:

3.3.7. «կապար» տողի 2-րդ սյունում լրացնել «0.05» թիվը:

3.4.3. կետի «-բիֆիլին» տողի «Լրացումներ» սյունում «1x106» նորմը փոխարինել «1x107» նորմով:

3.5.2. կետի «Ճարպ» տողի 3-րդ սյունում լրացնել «2-10» նորմը:

3.5.2. կետի «Մոխիր» տողից հետո աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Հանքային նյութեր
նատրիում մգ, ոչ ավել 250 +  
կալցիում մգ 200-500 + հարստացված մթերքի համար
երկաթ նույնը 20-50 + նույնը
Վիտամիններ
վիտամին A մկգ 300-400 + վիտամինացված մթերքի համար
վիտամին E մգ 5-12 + նույնը
վիտամին D մկգ 5-10 + նույնը
վիտամին C մգ 30-120 + նույնը
թիամին (B1) մգ 0.2-0.7 + նույնը
ռիբոֆլավին (B2) նույնը 0.3-0.8 + նույնը
նիացին (PP) մգ 5-12 + նույնը
ֆոլաթթու (BC) մկգ 600-1200 + նույնը

 

3.5.2. կետի «2) Անվտանգության ցուցանիշներ» աղյուսակում` «Լրացումներ» սյունում, «դեզօքսինիվալենոլ» տողը շարադրել հետևյալ կերպ. «<0.05 ցորենի, գարու համար», «զեարալենոն» տողը` «<0.005 եգիպտացորենի, ցորենի, գարու համար», «ՄԱՖԱՄ» ցուցանիշի «5x10-4» նորմը փոխարինել «5x104» նորմով:

3.6.1.1. կետի 1 և 2-րդ տողերի 4-րդ սյունում «1.0» թիվը փոխարինել «-» նշանով, իսկ «Լրացումներ» սյունում լրացնել «սոմատիկ բջիջներ 5x105/1սմ3, ոչ ավելի», 3.6.1.8. և 3.1.6.9. կետերի «Լրացումներ» սյունում` «մանրադիտակային պատրաստուկ» արտահայտությունները:

3.6.1.9. կետի 6-րդ սյունում «դրոժ-10» արտահայտությունը փոխարինել «դրոժ-50» արտահայտությունով, 3.6.2.1. կետի 3-րդ սյունում «0.1» թիվը փոխարինել «1.0» թվով, 3.6.2.2. կետի 2-րդ սյունում «5x105» նորմը` «5x104» նորմով, իսկ 3-րդ սյունում` «1.0» թիվը` «0.1» թվով:

3.6.9.6. կետի 2-րդ սյունում «5x104» թիվը փոխարինել «5x103» թվով:

Հավելված 7

E100 «Տումերիկ (Tumeric) Տումերիկ» բառերը փոխարինել «Տուրմերիկ (Turmeric) Տուրմերիկ» բառերով:

E220-E228 ներառյալ 3-րդ սյունում լրացնել «հակաօքսիդանտ» բառը,

E223-ում լրացնել նաև «սպիտակեցնող ազդակ»,

E249-E252 ներառյալ լրացնել «ներկանյութի ֆիքսատոր»,

E260-E262 ներառյալ` «թթվայնության կարգավորիչ»,

E263` «կայունացուցիչ, թթվայնության կարգավորիչ» արտահայտությունները:

E375-3-րդ սյունում «թթվայնության կարգավորիչ» արտահայտությունը փոխարինել «Գույնի կայունացուցիչ» արտահայտությամբ:

E452- «Մագնեզիումի պոլիֆոսֆատ» արտահայտությունը` «Ամոնիումի պոլիֆոսֆատ» արտահայտությունով:

E508-E511 ներառյալ «Աղաթթվայինի» բառը փոխարինել «Քլորիդ» բառով: «Դիհիդրօքսիկվերցետին» բառը փոխարինել «Դիհիդրոկվերցետին» բառով: «Քսանտոխին» բառը փոխարինել «Սանտոխին» բառով:

2. ՊՀՀ տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` պարենային հումքի և սննդամթերքի անվտանգության ցուցանիշների և սննդային արժեքի գնահատման ժամանակ հաշվի առնել սույն հրամանով հաստատված լրացումները և փոփոխությունները:

 

Նախարար`

Ա. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան