«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10803303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
4 սեպտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 42-ԱՄ-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ13-Ի ԹԻՎ 07-ԱՄ-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. հունիսի 14-ի թիվ 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թ. օգոստոսի 11-ի թիվ 334-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2003 թ. փետրվարի 13-ի «ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 07-ԱՄ-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով.
2) 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով:
Նախարար` |
Ա. Մովսիսյան |