ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունիսի 2020 թ. ք. Երևան |
N 386-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 10-ի N 6 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«ԱԼԱԴԻՆ ԷՔՍՊՐԵՍՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա և փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության ներդիր՝ N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության ներդիր՝ N 02:
Նախարար |
Հ. Արշակյան |