Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-26-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.02.2022
Подписан
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Дата подписания
15.02.2022
Дата вступления в силу
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում «վարչական պալատում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն պալատներում» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը

 

1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:

2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը։

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում` Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «և վարչական պալատի» բառերը փոխարինել «պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի» բառերով.

2) 7-րդ մասի «իսկ Վճռաբեկ դատարանում` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմում:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:

2. (մասն ուժը կորցրել է 07.02.24 ՀՕ-82-Ն)

3. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության և ենթակայության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:

4. Մինչև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելը վճռաբեկության կարգով քաղաքացիական գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը: Մինչև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը դեռևս չի գործում, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելուց հետո` քաղաքացիական պալատը:

(5-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն)

 

Հանրապետության նախագահի

լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան

 

2022 թ. փետրվարի 15

Երևան
ՀՕ-26-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2024, ՀՕ-82-Ն 14.03.2024, ՀՕ-26-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան