ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «(այսուհետ` հիմնարկ)» բառերից հետո լրացնել «և համայնքային կառավարչական հիմնարկների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքային կառավարչական հիմնարկների մասով սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «դատախազությանը,» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմիններին,» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև «քաղաքապետարանի» (քաղաքային համայնքների համար) կամ «գյուղապետարանի» (գյուղական համայնքների համար) «աշխատակազմ» բառերը:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման» բառերով.
2) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական», իսկ «տուրք» բառից հետո «կամ տեղական վճար» բառերով.
3) 3-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետությունը» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը`
1) «Հայաստանի Հանրապետությունն է» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«քաղաքապետարանի կամ գյուղապետարանի աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության անունից» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից)» բառերով.
2) 6-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «(համայնքային)» բառով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բառերով.
«, իսկ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն կետի դրույթը չի տարածվում համայնքային կառավարչական հիմնարկի վրա:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «ղեկավարի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի վրա» բառերով:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-343-Ն |