Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-505-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-01.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.118
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.01.2003
Дата вступления в силу
01.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 436460 դրամ:

(1-ին հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 373540 դրամ:

(2-րդ հոդվածը փոփ. 27.11.08 ՀՕ-206-Ն, 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 2.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 730080 դրամ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը` 646190 դրամ:

(2.1-ին հոդվածը լրաց. 27.11.08 ՀՕ-206-Ն, 26.05.11 ՀՕ-169-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի, փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափը սահմանել 357810 դրամ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 331595 դրամ:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.04.08 ՀՕ-53-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության նախարարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 331595 դրամ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 402810 դրամ:

(4-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-11-Ն, 30.04.08 ՀՕ-53-Ն, 27.11.08 ՀՕ-206-Ն, 26.05.11 ՀՕ-169-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ ամսական լրավճարը սահմանել 5000 դրամ:

(5-րդ հոդվածը փոփ. 27.11.08 ՀՕ-206-Ն)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության մարզպետի պաշտոնային դրույքաչափը սահմանել 258190 դրամ:

(6-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 7.

 

(հոդվածն ուժը կորցրել է 30.04.08 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 8.

 

(հոդվածն ուժը կորցրել է 30.04.08 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

(9-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-53-Ն, խմբ. 27.11.08 ՀՕ-206-Ն)

 

Հոդված 10. Դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 247700 դրամ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 294700 դրամ:

(11-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-53-Ն, 26.05.11 ՀՕ-169-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 205757 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 240650 դրամ:

(12-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-133-Ն, լրաց., փոփ. 30.04.08 ՀՕ-53-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի առաջին տեղակալի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 163810 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 186595 դրամ:

(13-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-53-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի տեղակալի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 142840 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 159570 դրամ:

(14-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-53-Ն, խմբ. 13.11.12 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը սահմանել 15.000 դրամ:

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական (պետական) ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մարմիններում մաքսային ծառայողի պաշտոնային դրույքաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, և առաջին ատյանի դատարանների՝ սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-280-Ն)

 

Հոդված 25. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք հայտարարագրում են իրենց եկամուտները և ծախսերը՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 251. Պետական մարմնի վերակազմակերպման արդյունքում դրա ղեկավար աշխատողների կողմից սույն օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկինից:

(251-ին հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 28
Երևան
ՀՕ-505-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան