ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «նրա տեղակալների,» բառերից հետո լրացնել «խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի,» բառերով։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.
15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.
«Հոդված 48.1. | Երևանի գլխավոր ճարտարապետը |
«1. Երևանն ունի Երևանի գլխավոր ճարտարապետ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:
2. Երևանի գլխավոր ճարտարապետը կարող է ունենալ օգնական, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:»:
Հոդված 4. Oրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասը «վարչական շրջանների ղեկավարների,» բառերից հետո լրացնել «Երևանի գլխավոր ճարտարապետի,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «կառուցվածքային» բառից հետո լրացնել «(վարչություն, քարտուղարություն, բաժին)» բառերով, իսկ «առանձնացված» բառից հետո` «(վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բաժին, ծառայություն և այլն)» բառերով.
2) հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) առաջարկություններ՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության դադարեցման մասին.».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.
3) 4-րդ կետը «քաղաքապետարանի աշխատակազմի և» բառերից հետո լրացնել «հիմնարկի կարգավիճակ ունեցող`» բառերով, իսկ «ենթակայության» բառից հետո` «այլ» բառով։
Հոդված 7. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) քաղաքապետին է ներկայացնում իր աշխատակազմի կանոնադրությունը.»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-345-Ն |