ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2011 թվականի N 1777-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով ու 104-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման ծրագիրն իրագործելու նպատակով սույն որոշման 2-րդ կետում նշված` բացառությամբ 2-րդ ենթակետի «գ» պարբերության, համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 22,60649 հեկտար հողամասի սեփականության օտարման նպատակը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագիրը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի իրականացումն էապես կամրապնդի Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունը,
գ. ծրագրի իրականացումը կապահովի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ շարժը,
դ. ծրագրի իրականացումը մեծապես կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. պետական սահմանի անցման կետերի շահագործման համար անհրաժեշտ կենսական կառույցներն այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է դրանց նպատակային նշանակությամբ բնականոն շահագործումը,
բ. օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են պետական սահմանի անցման կետերի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով 23,0452 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա, որից`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,58327 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`
ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 5,5004 հեկտար, բնակավայրի տնամերձ հողերից` 0,58645 հեկտար.
բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 1,16943 հեկտար, բնակավայրի այլ հողերից` 0,32699 հեկտար.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,51697 հեկտար` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում`
ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 4,31597 հեկտար,
բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2,73345 հեկտար, այլ հողերից` 0,0288 հեկտար,
գ. պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (միջպետական ճանապարհ) հողերից` 0,43875 հեկտար.
3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,945 հեկտար` համաձայն N 4 հավելվածի, այդ թվում`
ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 6,219 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,1801 հեկտար,
բ. իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,024 հեկտար,
գ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 0,0664 հեկտար, այլ հողերից` 0,1324 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 1,3231 հեկտար:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետներն են.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների, դրանցում առկա սեփականության օբյեկտների, շենքերի և շինությունների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը.
2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերի՝ անհատույց մշտական օգտագործման իրավունքով հանձնումը (ամրացումը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասերի և օբյեկտների ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացման աշխատանքները, ինչպես նաև այդ հողամասերի և օբյեկտների իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 20 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ), ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Ձորամուտ համայնք գ. Գոգավան | ||||
NN ը/կ |
Սեփականատերը |
Հողատեսքը |
Հողամասի ծածկագիրը |
Հողամասի |
1. |
Չնավարյան Թենգիզ Աղասինի |
վարելահող III-կարգ |
06-067-203-034 |
13510 |
2. |
Փնջոյան Գևորգ |
վարելահող III-կարգ |
06-067-203-035 |
6180 |
3. |
Աղայան Յուղաբեր |
վարելահող III-կարգ |
06-067-203-036 |
6150 |
4. |
Պողոսյան Սեդրակ Նահապետի |
վարելահող III-կարգ |
06-067-203-037 |
9950 |
5. |
Չնավարյան Թենգիզ Աղասինի |
վարելահող III-կարգ |
06-067-203-038 |
6334 |
6. |
Չափանյան Քիշմիշ Աշոտի |
վարելահող III-կարգ |
06-067-203-039 |
6250 |
7. |
Աոաքելյան Կատյա Պողոսի |
վարելահող III-կարգ |
06-067-203-040 |
6630 |
8. |
Սարգսյան Լյովա Շահենի |
տնամերձ |
06-067-102-001 |
2070 |
9. |
Լևոնյան Անժելա Խաչիկի |
տնամերձ |
06-067-102-003 |
204.5 |
10. |
Քոսյան Իրինա Լևոնի |
տնամերձ |
06-067-101-002 |
2080 |
11. |
Պողոսյան Գրիգոր Նահապետի |
տնամերձ |
06-067-101-001 |
1510 |
Ընդամենը |
60868.5 | |||
12. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-402-001 |
837.2 |
13. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-405-001 |
44.8 |
14. |
Ձորամուտ համայնք |
արոտ IV’–կարգ |
06-067-218-001 |
461.2 |
15. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-103-001 |
1860 |
16. |
Ձորամուտ համայնք |
արոտ IV’–կարգ |
06-067-218-010 |
445 |
17. |
Ձորամուտ համայնք |
արոտ IV’–կարգ |
06-067-218-011 |
21 |
18. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-101-003 |
130.2 |
19. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-101-005 |
102.5 |
20. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-101-006 |
92.9 |
21. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-101-007 |
82 |
22. |
Ձորամուտ համայնք |
արոտ IV - կարգ |
06-067-218-012 |
17.1 |
23. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-404-005 |
26.4 |
24. |
Ձորամուտ համայնք |
բնակավայրերի այլ հող |
06-067-101-008 |
93.9 |
25. |
Ձորամուտ համայնք |
արոտ IV - կարգ |
06-067-202-005 |
5984 |
26. |
Ձորամուտ համայնք |
արոտ IV - կարգ |
06-067-218-031 |
4766 |
Ընդամենը |
14 964,2 | |||
Ընդամենը «Գոգավան» սահմանային անցման կետի համար |
75832.7 |
Բավրա համայնք | ||||
NN ը/կ |
Սեփականատերը |
Հողատեսքը |
Հողամասի ծածկագիրը |
Հողամասի |
1. |
Ղարսլեյան Սամվել |
վարելահող |
112-003 |
10241.70 |
2. |
Գաբրիելյան Հովհաննես |
վարելահող |
112-005 |
18008.30 |
3. |
Գաբրիելյան Հովհաննես |
վարելահող |
112-006 |
4360.90 |
4. |
Ղարսլեյան Մարտին |
վարելահող |
112-007 |
10548.80 |
Ընդամենը |
43159.7 | |||
5. |
Բավրայի համայնք |
արոտ |
112-004 |
25835.80 |
6. |
Բավրայի համայնք |
արոտ |
119-001 |
1498.70 |
7. |
Բավրայի համայնք |
անօգտագործելի |
122-001 |
67.00 |
8. |
Բավրայի համայնք |
այլ |
359-001 |
115.00 |
9. |
Բավրայի համայնք |
այլ |
310-001 |
106.00 |
Ընդամենը |
27 622.5 | |||
10. |
Հայաստանի Հանրապետություն |
միջպետական ճանապարհ |
319-001 |
4387,50 |
Ընդամենը |
4387.50 | |||
Ընդամենը «Բավրա» սահմանային անցման կետի համար |
75169.7 |
Բագրատաշեն համայնք | ||||
NN հ/հ |
Սեփականատերը |
Հողատեսքը |
Հողամասի ծածկագիրը |
Հողամասի |
1. |
Սահակյան Նորայր |
ջրովի վարելահող |
236-007 |
2674.00 |
2. |
Նասիբյան Լյովա |
ջրովի վարերոհող |
236-008 |
12393.00 |
3. |
Աբովյան Հովիկ |
ջրովի վարելահող |
236-010 |
15839.00 |
4. |
Եգուրչյան Դանիել |
ջրովի վարհլահող |
236-011 |
7120.00 |
5. |
Մինասյան Անախաս |
ջրովի վարելահող |
236-012 |
6925.00 |
6. |
Խաչատրյան Պարգև |
ջրովի վարելահող |
236-013 |
5058.00 |
7. |
Մուրադխանյան Խաչիկ |
հասարակական |
251-003 |
523.00 |
8. |
Սարգսյան Վահան |
ջրովի վարելահող |
236-014 |
12.00 |
9. |
Կարոյան Կարապետ |
ջրովի վարելահող |
237-005 |
1862.00 |
10. |
Հասրաթյան Համլետ |
ջրովի վարելահող |
237-006 |
3443.00 |
11. |
Եսայան Ռազմիկ |
ջրովի վարելահող |
237-007 |
4774.00 |
12. |
Թամազյան Կառլեն |
ջրովի վարելահող |
237-008 |
1804.00 |
13. |
Մուրադխանյան Խաչիկ |
հասարակական |
251-003 |
183.00 |
14. |
Սարգսյան Նորիկ |
ջրովի վարելահող |
250-003 |
286.00 |
15. |
Աբովյան Հովիկ |
հասարակական շենք, շինություն |
236-027 |
1095.00 |
16. |
Սեյրան Անանյան և ընկերներ ՍՊԸ |
հասարակական շենք, շինություն |
236-050 |
240 |
Ընդամենը |
64231 | |||
17. |
Համայնքային սեփականություն |
այլ հողեր |
792-001 |
81.00 |
18. |
Համայնքային սեփականություն |
արոտավայր |
250-001 |
507.00 |
19. |
Համայնքային սեփականություն |
արոտավայր |
232-005 |
157.00 |
20. |
Համայնքային սեփականության |
այլ հողեր |
799-001 |
180.00 |
21. |
Համայնքային սեփականություն |
հասարակական |
251-003, 236-029 |
13231.00 |
22. |
Համայնքային սեփականության |
այլ հողեր |
791-001 |
910.00 |
23. |
Համայնքային սեփականության |
այլ հողեր |
236-034 |
124.00 |
24. |
Համայնքային սեփականության |
այլ հողեր |
236-034 |
29.00 |
Ընդամենը |
15219 | |||
Ընդամենը «Բագրատաշեն» սահմանային անցման կետի համար |
79450 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(ՀԱՏՎԱԾ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(ՀԱՏՎԱԾ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(ՀԱՏՎԱԾ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |