Официальная инкорпорация
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 117-Ն
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով,
Նորք-Մարաշի թաղային համայնքի ավագանին որոշում է`
Սահմանել Նորք-Մարաշի համայնքի վարչական տարածքում 2007 թ. գանձվող տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
Համայնքի ղեկավար` |
Վ. Մկրտչյան |
Հավելված 1 Նորք-Մարաշ համայնքի ավագանու 2006 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 117-Ն որոշման |
1 |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ |
|
1.1 | ՀՀ օրենսդրության սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար | |
1.1.1 | հիմնական օբյեկտների համար | |
ա) | մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75000 դրամ |
բ) | 201–500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000 դրամ |
գ) | 501–1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 դրամ |
դ) | 1001քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 դրամ |
1.1.2 | ոչ հիմնական շինությունների տեղադրման համար | |
ա) | մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15000 դրամ |
բ) | 20քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25000 դրամ |
1,2 | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով | |
ա) | չի նախատեսվում կցակառուցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն | 15000 դրամ |
բ) | նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորոգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն | |
բ.1) | 201–500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000 դրամ |
բ.2) | 501–1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 դրամ |
բ.3) | 1000քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 դրամ |
գ) | նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում ստորգետնյա) գաբարիտային չափերը ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն | |
գ.1) | մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75000 դրամ |
գ.2) | 201–500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000 դրամ |
գ.3) | 501–1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 դրամ |
գ.4) | 1001քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 դրամ |
1,3 | Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար | 25000 դրամ |
1,4 | Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար | |
ա) | հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն | 15000 դրամ եռամսյակի համար |
բ) | ոչ հիմնական շինությանների ներսում վաճառքի թույլտվություն | 10000 դրամ եռամսյակի համար |
1,5 | Համայնքի վարչական տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար | |
ա) | Գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար | 220000 դրամ տարին |
բ) | գյուղատնտեսական մթերքների համար | 250 դրամ 1 օր |
գ) | Այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար | 15000 դրամ եռամսյակի համար |
1,6 | Համայնքի տարածքում ժամը 2400- ից հետո աշխատելու թույլտվության համար | |
ա) | բաղնիքների և սաունաների համար | 200000 դրամ տարին |
բ) | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | 100000 դրամ տարին |
1,7 | Համայնքային և քաղաքային կանոններին համապատասխան ընտանի կենդանի պահելու համար | 500 դրամ տարին |
1,8 | Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար | |
ա) | ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող | 4000 դրամ 1 ամսվա համար |
բ) | թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող | 6000 դրամ 1 ամսվա համար |
գ) | այլ արտաքին գովազդի համար | 3000 դրամ 1 ամսվա համար |
1,9 | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար | 2000 դրամ |
2 | ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ | |
2,1 | Համայնքի տարածքում շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման համար վճար | 50000 դրամ |
2,2 | Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար | 20000 դրամ |
Համայնքի ղեկավար` |
Վ. Մկրտչյան |
Տեղեկատվություն
Акт-инфо
Изменения и инкорпорации
Связи
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Номер
թիվ 117-Ն
Тип
Որոշում
Тип документа
Исходный акт (25.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2006.12.15/14(33) Հոդ.39
Принимающий орган
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Дата принятия
04.12.2006
Место принятия
Երևան
Подписавший орган
Նորք-Մարաշ համայնքի թաղապետ
Дата подписания
04.12.2006
Дата вступления в силу
25.12.2006
Основной документ
04.12.2006, թիվ 117-Ն
История изменений
Измененные акты
Изменяющий акт
Инкорпорация
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Одновременное наблюдение
Связи
Судебные прецеденты
Официальные разъяснения
Антиконституционный
07.05.2002, ՀՕ-337
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
26.12.1997, ՀՕ-185
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ