ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի «գ» կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը.»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. | Զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը |
Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների պետական աջակցությունն իրականացվում է բյուջետային ֆինանսավորման գործիքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 |