ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2012 թվականի N 468-Ա
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում «Հայաստանի հնարավորություններն իտալական ընկերությունների համար» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանի՝ 2012 թվականի մայիսի 23-25-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 29 Երևան |
|