ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը (այսուհետ` տնտեսական դատարան)» բառերը փոխարինել «պարտապանի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը» բառերով.
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով.
2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 5-րդ մասի «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 11 Երևան ՀՕ-48-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|