Գլխավոր տեղեկություն
Номер
N 2327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2023
Дата вступления в силу
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2327-Ն

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2327-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գրանցված ապրանքային նշանի(ների) իրավատիրոջ իրավունքների փոխանցումը (այսուհետ՝ իրավունքների փոխանցում) գրանցելու մասին դիմումը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

3. Օրենքի համաձայն իրավատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով կամ համապարփակ իրավահաջորդությամբ փոխանցել այլ անձի:

4. Իրավունքների փոխանցման գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ)։ Գրասենյակի կողմից գրանցման ենթակա է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում գրանցված իրավատերերի իրավունքների փոխանցումը:

5. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումն իրականացվում է պատշաճ ձևով տպագիր լրացված և գրասենյակ ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի:

6. Իրավունքի փոխանցման դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի։

7. Իրավունքի փոխանցման գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) 2.1-ին կետում նշվում է (են) ապրանքային նշանի գրանցման (գրանցումների) համարը (համարները), որի (որոնց) համար խնդրարկվում է գրանցել իրավունքի փոխանցումը.

2) 3.1-ին կետում լրացվում են իրավատիրոջ անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը.

3) 3.2-րդ կետում լրացվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանի իրավատերերը մեկից ավելի են: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 3.1-ին և 3.2-րդ կետերի.

5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են իրավատիրոջ ներկայացուցչի անունը, ազգանունը կամ անվանումը, գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։

6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանի իրավատերերը մեկից ավելի են, և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց ներկայացուցիչները: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են իրավատերերի ներկայացուցիչների տվյալները՝ համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.

7) 5.1-5.2-րդ կետերում լրացվում են իրավունքները ստացողի տվյալները՝ սույն կետի 2-րդ, 3-րդ ենթակետերին համանման ձևով.

8) 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե իրավունքները ստացողները մեկից ավելի են, և լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 3-րդ կետի.

9) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են իրավունքներն ստացողի ներկայացուցչի տվյալները՝ սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերին համանման ձևով.

10) 7-րդ կետում նշվում են նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում դիմումն ստորագրող իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու վերաբերյալ անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

11) 8-րդ կետում լրացվում է փոխանցվող իրավունքների ծավալը.

12) 8.1.-ին կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են ապրանքային նշանի ամբողջ ծավալով (գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ).

13) 8.2.-րդ կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են մասնակի՝ գրանցման (գրանցումների) մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ.

14) 8.3.-րդ կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են մասնակի՝ գրանցման (գրանցումների) մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը՝ ըստ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի (ԱԾՄԴ) դասերի, որոնց նկատմամբ տարածված է իրավունքների փոխանցումը).

15) 9-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթղթի կցված լինելը.

16) 10.1-ին կետում նշվում է դիմումն ստորագրող անձի ով լինելը.

17) 10.2-րդ կետում լրացվում են դիմումն ստորագրող ֆիզիկական անձի անունը կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.

18) 10.2.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը և նշվում ստորագրման թվականը.

19) 11.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Վանդակը նշվում է, և դիմումին կցվում է վճարումը հավաստող փաստաթուղթը։ Օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 11.1-ին կետի վանդակը չպետք է նշվի, և վճարումը հավաստող փաստաթուղթը չպետք է կցվի.

20) 11.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

21) 12-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը, եթե դրանք կան։

8. Դիմումը կարող է գրասենյակ ներկայացվել առձեռն կամ փոստով, որին կցվում են՝

1) իրավունքի փոխանցման պայմանագիրը՝ ստորագրված իրավատիրոջ և իրավունքը ստացողի կողմից՝ առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով, կամ իրավահաջորդության դեպքում՝ իրավունքի փոխանցումը հավաստող փաստաթուղթը.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

3) իրավունքի փոխանցման պայմանագրի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը նվազեցված դրույքաչափով վճարման դեպքում՝ իրավատիրոջ և իրավունքը ստացողի կողմից տրված տեղեկանքներ աշխատողների թվաքանակի վերաբերյալ.

4) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ ստացողի ներկայացուցչի միջոցով։

9. Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի(ների) վկայագիրը(երը):

10. Օտարերկրյա անձինք իրավունքների փոխանցման պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։

11. Դիմումը ներկայացվում է հայերեն։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն պատշաճը և ճշգրիտ թարգմանությունը։

12. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 4-10-րդ կետերով սահմանված պահանջներին։

13. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սույն կարգի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա փաստաթղթերն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ հարցումն ստանալու օրվանից երկամսա ժամկետում բացակայող կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ:

14. Եթե պարզվում է, որ դիմումով ներկայացված նյութերը կամ տվյալները չեն համապատասխանում գրանցամատյանում առկա տվյալներին, ապա փաստաթղթերը ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ ներկայացված նյութերը կամ տվյալները համապատասխանեցնելու գրանցամատյանում առկա տվյալներին, կամ գրանցամատյանում կատարելու համապատասխան փոփոխությունները և ներկայացնելու ճշգրտված նյութերը կամ տվյալները՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը, իրավունքի փոխանցման պայմանագիրը և լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են։ Այս դեպքում կից ներկայացված նյութերի պատճենները, պայմանագրի պատճենը կամ պատճեններից մեկը պահվում են գործի նյութերում:

16. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն, և սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդունվում է որոշում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին։ Հակառակ դեպքում ընդունվում է որոշում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ։

17. Գրասենյակը սույն կարգի համաձայն կատարված հարցումները, ընդունված որոշումներն ուղարկում է դիմողին նրա կողմից փաստաթուղթը ներկայացվելու համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի համաձայն ստացած հարցումների պատասխանները կարող է ներկայացնել գրասենյակ՝ իր նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, իսկ բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի դեպքում` միայն առձեռն կամ փոստով:

18. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ էլեկտրոնային վճարման հանձնարարականը, ապա գրասենյակը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա դիմողին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ ապացույցները երկամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ։

19. Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում գրասենյակի կողմից կայացվում է մերժման մասին որոշում, ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է 17-րդ կետով սահմանված կարգով:

20. Գրանցված իրավունքի փոխանցումը հաստատող փաստաթղթի բնօրինակը պահպանվում է գործերում:

21. Սույն կարգին համապատասխան գրանցված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցմամբ պայմանավորված ապրանքային նշանի նոր իրավական կարգավիճակը երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու օրվանից։

22. Սույն կարգի համաձայն դիմումների քննարկումը և պայմանագրերի գրանցման հետ կապված աշխատանքներն իրականացնում է գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը:

23. Պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի պետական գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, պայմանագրի գրանցման թվականը, պայմանագրի գրանցման համարը, վճարված պետական տուրքի չափը, վկայագրի(երի) համար(ները), պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են պայմանագրի առանձնահատկություններին: Պայմանագրի վերաբերյալ գրառում է կատարվում նաև ապրանքային նշանների պետական գրանցամատյաններում:

24. Իրավունքների մասնակի փոխանցման դեպքում գրանցումների մասին տվյալները մուտքագրվում են պետական գրանցամատյան՝ պահպանելով սկզբնական հայտի բոլոր տվյալները՝ բացառությամբ փոխանցվող իրավունքների ծավալի վերաբերյալ տվյալների, որը որոշվում է ըստ դիմումի 8-րդ կետի կամ լրացուցիչ թերթի վրա նշվածների: Այս դեպքում իրավունքների փոխանցված մասով կատարվում է նոր գրանցում՝ ստանալով նոր հերթական համար, և տրվում է նոր վկայագիր:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության գրասենյակ

Երևան 0010, Մ. Մկրտչյան 5/1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

 

 

(լրացնում է գրասենյակը)

 

 

1. Դիմում իրավունքների փոխանցման մասին

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների) նկատմամբ իրավունքների փոխանցումը։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)*

 

3. Իրավատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

 

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

 

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

4.3.  իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Իրավունքներն ստացողը

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

 

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

5.3.  իրավունքներն ստացողները մի քանիսն են (իրավունքներն ստացողների մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Իրավունքներն ստացողի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

 

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

6.3.  իրավունքներն ստացողների ներկայացուցիչները մի քանիսն են (իրավունքներն ստացողների ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն, փոստային հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

 

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ տարածվում է իրավունքների փոխանցումը

8.1.  իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ

8.2.  իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*

 

8.3.  իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածված է իրավունքների փոխանցումը)*

 

9.  Իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը կցվում է:

10. Ստորագրություններ

10.1. դիմումն ստորագրող իրավասու անձը1

 

 իրավատեր

 իրավունքներն ստացող

 

 իրավատիրոջ ներկայացուցիչ

 իրավունքներն ստացողի ներկայացուցիչ

10.2. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը`

 

________________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

10.2.1. ստորագրություն ____________                     ________

(թվականը)

 

11. Տուրքեր

11.1. վճարված է _____ դրամ պետական տուրք  անդորրագիրը կցվում է

 

11.2. վճարման ձևը ____

 

12.  Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը ____

 

 

*- Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- Եթե դիմումն ստորագրելու է մի քանի անձ, ապա 10.1-ին, 10.2-րդ և 10.2.1-ին կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: