Գլխավոր տեղեկություն
Номер
N 375
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.05.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.05.2001
Дата вступления в силу
17.05.2001

041.0375.170501

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2001 թվականի N 375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի խորհրդի կազմը հաստատելու մասին» N 331 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետում «11 մարդ» բառերը փոխարինել «12 մարդ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի խորհրդի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Է. Ղազարյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան