Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2021
Принят
Գեղասար համայնքի ավագանի
Дата принятия
04.10.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
04.10.2021
Дата вступления в силу
16.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

04 հոկտեմբերի 2021 թվականի N 22-Ն

 

ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի Գեղասար համայնքի ավագանին որոշում է.

1. Գեղասար համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ բյուջեի 5134 հոդվածի 06.03.01. խումբ ենթախմբից 370.000 /երեք հարյուր յոթանասուն հազար/ դրամ գումարը և 5129 հոդվածի 01.01.01. խումբ ենթախմբի 224.500/երկու հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ գումարը, ընդամենը՝ 594.500 /հինգ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ դրամ գումարը տեղափոխել 5112 հոդվածի 06.03.01. խումբ ենթախմբին համայնքի կողմից համայնքում խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգում սուբվենցիոն ծրագրի մասնաբաժնի ներդրման համար։ 4891 հոդվածի 11.01.02 խումբ ենթախմբից 350.000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ գումարը տեղափոխել 4111 հոդվածի 01.01.01. խումբ ենթախմբի աշխատավարձի ֆոնդին։ 4891 հոդվածի 11.01.02. խումբ ենթախմբից 176.000 /մեկ հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ գումարը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից փոխանցված 722.400 /յոթ հարյուր քսաներկու հազար չորս հարյուր/ դրամ գումարը, ընդամենը՝ 898.400 /ութ հարյուր իննսունութ հազար չորս հարյուր/ դրամ գումարը տեղափոխել 4637 հոդվածի 09.02.02. խումբ ենթախմբին այլընտրանքային մանկապարտեզի կառուցման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը։

 

Կողմ-4
 

Դեմ-0
 

Ձեռնպահ-0
 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

   

ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

   

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ

   

ՍԻՄՈՆՅԱՆ ՎՐԵԺ

   

 

Համայնքի ղեկավար`

ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2021 թվական: