ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Ընդամենը եկամուտներ տողի «569085,6» հազար դրամ թիվը փոխարինել «569798,6» հազար դրամ թվով, որից վարչական մասի «569085,6» հազար դրամ թիվը փոխարինել «569798.6» հազար դրամ թվով, այդ թվում 1) «Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» տողի «0» դրամ թիվը փոխարինել «713,0» հազար դրամ թվով:
ԾԱԽՍԵՐ
Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.
1. Ընդամենը ծախսեր տողի «642663,5» հազար դրամ թիվը փոխարինել «643376.5» հազար դրամ թվով այդ թվում.
1. 1) վարչական մասի «574392.3» հազար դրամ թիվը փոխարինել «575105.3» հազար դրամ թվով.
2. Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «128598,6» հազար դրամ թիվը փոխարինել «129311,6» հազար դրամ թվով այդ թվում.
1) վարչական մասի «55077,4» հազար դրամ թիվը փոխարինել «55790.4» հազար դրամ թվով որից՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
ա. «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածի «2988.6» հազար դրամ թիվը փոխարինել «3701.6» հազար դրամ թվով:
3. Բաժին 04 Խումբ 5 Դաս 1 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի «60360,0» հազար դրամ թիվը փոխարինել «73212,9» հազար դրամ թվով որից՝
1) ֆոնդային մասի «50000,0» հազար դրամ թիվը և բառերը փոխարինել «62852,9» հազար դրամ թվով այդ թվում` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
ա. «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածի «50000,0» հազար դրամ թիվը փոխարինել «62852,9» հազար դրամ թվով:
4. Բաժին 04 Խումբ 9 Դաս 1 «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «0» դրամ թիվը փոխարինել «- 12852,9» հազար դրամ թվով այդ թվում՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների
1) «Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր» 8131 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «-5507,7» հազար դրամ թվով:
2) Հողի իրացումից մուտքեր» 8411 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «-7345,2» հազար դրամ թվով:
Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի «7683,8» հազար դրամ թիվը փոխարինել «2183.8» հազար դրամ թվով, այդ թվում՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների
1) «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «7683,3» հազար դրամ թիվը փոխարինել «2183.8» հազար դրամ թվով:
2) «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածի «2395,0» հազար դրամ թիվը փոխարինել «7895,0» հազար դրամ թվով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -10
Գ. ԲԱԲՈՒՋՅԱՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ա. ԴՐՄԵՅԱՆ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա. ՀԱՄԻԿՅԱՆ Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հ. ՄԱԹՈՍՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
2020 թ. սեպտեմբերի 22 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: