Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 130-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 03.01.2023
Принят
Մեղրի համայնքի ավագանի
Дата принятия
27.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.12.2022
Дата вступления в силу
04.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբեր 2022 թվականի թիվ 130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-րդ կետով, հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորման, գիտելիքների և հմտությունների պահանջը և /կամ/ տեխնիկական սարքավորումների պայմանները։

2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -8

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

 

Համայնքի ղեկավար`

 

2022 թվականի դեկտեմբերի 27

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022թ. դեկտեմբերի 27-ի N 130-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում Մեղրի համայնքի ղեկավարի թույլտվությամբ։

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, տրանսպորտային մայրուղիներում, ինչպես նաև հավաքների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի (արտադրանքի) վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։

5. Տեխնիկական և հատուկ հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորում՝ լիցենզավորված մասնագետներ, որոնք կտիրապետեն հրդեհային անվտանգության հիմնական պահանջներին, օգտագործման և վարվելու սահմանափակումների պայմաններին ու եղանակներին, և /կամ/ տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Կառավարության 2018 թվականի օգոստոսի 02-ի N 845-Ն որոշմամբ սահմանված պայմանների ապահովում:

6. Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։

7. Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։

8. Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել ժամը մինչև ժամը 23։00-ն։

10. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` 1985 թվականի դեկտեմբերի 06-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Համայնքի ղեկավար`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական: