Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 64
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
22.02.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
22.02.2019
Дата вступления в силу
24.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2019 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծված այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ, Միության իրավունքին համապատասխան, նախատեսված է սակագնային առանձնաշնորհումների տրամադրում, Միության անդամ պետության մաքսային մարմնի (այսուհետ՝ Մաքսային մարմին) կողմից դրանց բացթողումից հետո, այն դեպքում, երբ.

ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից սակագնային առանձնաշնորհումներ չեն հայտագրվել.

ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից սակագնային առանձնաշնորհումներ հայտագրվել են, սակայն նախքան ապրանքների բացթողումը՝ մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից այդ ապրանքների նկատմամբ հայտնաբերվել է Միության մաքսային տարածք ներմուծվող՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանների չկատարման դեպքեր (այսուհետ, համապատասխանաբար՝ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմաններ, ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ), ինչի հետևանքով մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումն անցկացվել է առանց սակագնային առանձնաշնորհումների կիրառման.

մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումն անցկացվել է սակագնային առանձնաշնորհումների կիրառմամբ, սակայն ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են այդ ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չկատարելու դեպքեր, ինչի հետևանքով ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ չկիրառելու հետ կապված համապատասխան փոփոխություններ (լրացումներ).

Անկախ սույն կետի երրորդ և չորրորդ պարբերությունների դրույթներից՝ սակագնային առանձնաշնորհումները չեն վերականգնվում այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության անցկացման արդյունքներով հայտնաբերվել է, որ մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված ապրանքի ծագման հավաստագիրը (իսկ եթե դա նախատեսված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով՝ ապրանքի ծագման մասին փաստաթուղթը) իսկական չէ (կեղծված է)։

2. Սահմանել, որ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվում են մաքսային հսկողության անցկացման արդյունքներով՝ հետևյալ պայմանները կատարելու դեպքում.

ապրանքների նկատմամբ կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները.

այն մաքսային մարմնին, որը կատարել է ապրանքների բացթողում, այդպիսի ապրանքների հայտարարատուի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի IV բաժնին համապատասխան ներկայացվել են՝

ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հիմնավորված դիմում.

ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտում.

ապրանքի ծագման հավաստագիր.

սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանների կատարումը հաստատող այլ փաստաթղթեր.

սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը գրանցվել է մաքսային մարմնի կողմից ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվանից 12 ամսից ոչ ուշ, իսկ այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված է այլ ժամկետ՝ այդ կանոններով սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ։

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված՝ ապրանքի ծագման հավաստագիր ներկայացնել չի պահանջվում՝ սույն որոշման 1-ին կետի երրորդ և չորրորդ պարբերություններին համապատասխան սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերում, եթե նախքան սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը ներկայացնելը՝ մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից չի հայտնաբերվել այն, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված։

Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված պայմանը չի կիրառվում սույն որոշման 1-ին կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքում։

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում հայտարարատուն իրավունք ունի Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգին՝ հաստատված» ապրանքների մասին հայտարարագրում հայտագրել ապրանքների բացթողումից հետո սակագնային առանձնաշնորհումները վերականգնելու մտադրության մասին տեղեկատվությունը։

Ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի տեղեկատվության բացակայությունը սակագնային առանձնաշնորհումների վերականգնելը մերժելու համար հիմք չէ։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 18.11.19 թիվ 103)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: