Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 50
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
27.05.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
27.05.2020
Дата вступления в силу
02.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի

թիվ 50

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 20-րդ և 22-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի մայիսի 27-ի

թիվ 50 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման մեջ կատարվող

 

1. 3-րդ կետում «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը (հավելված թիվ 2), Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկը (հավելված թիվ 3)» բառերը փոխարինել «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը՝ թիվ 2 հավելվածի համաձայն, Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկը՝ թիվ 3 հավելվածի համաձայն» բառերով։

2. Նշված որոշմամբ նախատեսված՝ Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Մաքսային միության հանձնաժողովի

2009 թվականի նոյեմբերի 27-ի

թիվ 130 որոշման

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի մայիսի 27-ի

թիվ 50 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների

 

1.

Ալբանիայի Հանրապետություն

2.

Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն

3.

Անգլիա

4.

Անտիգուա և Բարբուդա

5.

Արգենտինայի Հանրապետություն

6.

Արուբա

7.

Բահամյան Կղզիների Ընկերակցություն

8.

Բարբադոս

9.

Բահրեյնի Թագավորություն

10.

Բելիզ

11.

Բերմուդներ

12.

Բոլիվիայի Բազմազգ Հանրապետություն

13.

Բոսնիա և Հերցեգովինա

14.

Բոտսվանայի Հանրապետություն

15.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն

16.

Բրիտանական Վիրջինյան կղզիներ

17.

Բրունեյ-Դարուսսալամ

18.

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

19.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

20.

Գաբոնի Հանրապետություն

21.

Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն

22.

Գանայի Հանրապետություն

23.

Գվատեմալայի Հանրապետություն

24.

Հոնդուրասի Հանրապետություն

25.

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգ

26.

Գրենադա

27.

Դոմինիկայի Համագործակցություն

28.

Դոմինիկյան Հանրապետություն

29.

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

30.

Զիմբաբվեի Հանրապետություն

31.

Հնդկաստանի Հանրապետություն

32.

Ինդոնեզիայի Հանրապետություն

33.

Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

34.

Իրաքի Հանրապետություն

35.

Իրանի Իսլամական Հանրապետություն

36.

Կաբո Վերդեի Հանրապետություն

37.

Կայման կղզիներ

38.

Կամերունի Հանրապետություն

39.

Կատարի Պետություն

40.

Քենիայի Հանրապետություն

41.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

42.

Կոլումբիայի Հանրապետություն

43.

Կոնգոյի Հանրապետություն

44.

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն

45.

Կորեայի Հանրապետություն

46.

Կոստա Ռիկայի Հանրապետություն

47.

Կոտ դ'Իվուարի Հանրապետություն

48.

Կուբայի Հանրապետություն

49.

Քուվեյթի Պետություն

50.

Կուկի կղզիներ

51.

Լիբանանի Հանրապետություն

52.

Լիբիայի Պետություն

53.

Մավրիկիոսի Հանրապետություն

54.

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն

55.

Մալայզիա

56.

Մալդիվյան Հանրապետություն

57.

Մարոկկոյի Թագավորություն

58.

Մարշալյան Կղզիների Հանրապետություն

59.

Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

60.

Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ

61.

Մոնղոլիա

62.

Մոնտսերրատ

63.

Նամիբիայի Հանրապետություն

64.

Նաուրուի Հանրապետություն

65.

Նիգերիայի Դաշնային Հանրապետություն

66.

Նիկարագուայի Հանրապետություն

67.

Նիուե

68.

Արաբական Միացյալ Էմիրություններ

69.

Օմանի Սուլթանություն

70.

Պակիստանի Իսլամական Հանրապետություն

71.

Պանամայի Հանրապետություն

72.

Պապուա-Նոր Գվինեայի Անկախ Պետություն

73.

Պարագվայի Հանրապետություն

74.

Պերուի Հանրապետություն

75.

Սամոայի Անկախ Պետություն

76.

Սաուդյան Արաբիայի Թագավորություն

77.

Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի, Տրիստան դա Կունյա

78.

Սեյշելյան Կղզիներ Հանրապետություն

79.

Սենթ Վինսենթ և Գրենադիններ

80.

Սենթ Քիթս և Նեվիս

81.

Սենթ Լուսիա

82.

Սերբիայի Հանրապետություն

83.

Սինգապուրի Հանրապետություն

84.

Սուրինամի Հանրապետություն

85.

Թաիլանդի Թագավորություն

86.

Թյորքս և Կայկոս կղզիներ

87.

Տոկելաու

88.

Տոնգայի Թագավորություն

89.

Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն

90.

Թունիսի Հանրապետություն

91.

Թուրքիայի Հանրապետություն

92.

Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

93.

Ֆիջիի Հանրապետություն

94.

Ֆիլիպինների Հանրապետություն

95.

Խորվատիայի Հանրապետություն

96.

Չեռնոգորիա

97.

Չիլիի Հանրապետություն

98.

Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն

99.

Էկվադորի Հանրապետություն

100.

Էլ Սալվադորի Հանրապետություն

101.

Էսվատինիի Թագավորություն

102.

Հարավաֆրիկյան Հանրապետություն

103.

Ջամայկա»:

 

3. Նշված որոշմամբ նախատեսված՝ Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Մաքսային միության հանձնաժողովի

2009 թվականի նոյեմբերի 27-ի

թիվ 130 որոշման

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի մայիսի 27-ի

թիվ 50 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների

 

1.

Անգոլայի Հանրապետություն

2.

Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն

3.

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

4.

Բենինի Հանրապետություն

5.

Բուրկինա Ֆասո

6.

Բուրունդիի Հանրապետություն

7.

Բութանի Թագավորություն

8.

Վանուատուի Հանրապետություն

9.

Հայիթիի Հանրապետություն

10.

Գամբիայի Հանրապետություն

11.

Գվինեայի Հանրապետություն

12.

Գվինեա-Բիսաուի Հանրապետություն

13.

Ջիբութիի Հանրապետություն

14.

Զամբիայի Հանրապետություն

15.

Եմենի Հանրապետություն

16.

Կամբոջայի Թագավորություն

17.

Կիրիբատիի Հանրապետություն

18.

Կոմորյան Կղզիների Միություն

19.

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

20.

Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն

21.

Լեսոթոյի Թագավորություն

22.

Լիբերիայի Հանրապետություն

23.

Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

24.

Մադագասկարի Հանրապետություն

25.

Մալավիի Հանրապետություն

26.

Մալիի Հանրապետություն

27.

Մոզամբիկի Հանրապետություն

28.

Մյանմայի Միության Հանրապետություն

29.

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն

30.

Նիգերի Հանրապետություն

31.

Պաղեստին (Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 1988 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 43/178 բանաձևին համապատասխան)

32.

Ռուանդայի Հանրապետություն

33.

Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն

34.

Սենեգալի Հանրապետություն

35.

Սիրիայի Արաբական Հանրապետություն

36.

Սողոմոնյան կղզիներ

37.

Սոմալիի Դաշնային Հանրապետություն

38.

Սուդանի Հանրապետություն

39.

Սիեռա Լեոնեի Հանրապետություն

40.

Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

41.

Թիմոր-Լեստեի Ժողովրդավարական Հանրապետություն

42.

Տոգոյի Հանրապետություն

43.

Տուվալու

44.

Ուգանդայի Հանրապետություն

45.

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

46.

Չադի Հանրապետություն

47.

Հասարակածային Գվինեայի Հանրապետություն

48.

Էրիթրեայի Պետություն

49.

Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն

50.

Հարավային Սուդանի Հանրապետություն»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: