Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 155
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.11.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.11.2020
Дата вступления в силу
30.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 155

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 147-րդ հոդվածի 5-րդ կետին, 112-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերին, 260-րդ հոդվածի 3-րդ կետին և 263-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2020 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 155 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 8 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «2021 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի «Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 124 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի մասին» թիվ 199 որոշման 2-րդ կետում «2021 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 3 որոշման 2-րդ կետում «2021 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 47 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 48 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 49 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 12-ի «Ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 63 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: