Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 91
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
07.07.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
07.07.2020
Дата вступления в силу
09.08.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2020 թվականի

թիվ 91

քաղ. Մոսկվա

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄԱԿՆԵՐԻ) ԵՎ ԱԽՏԱՀԱՆԻՉ (ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ, ՎԱՐԱԿԱԶԵՐԾԻՉ) ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԵԼԵՐԻ, ՑՈՂԱՇԻԹԵՐԻ) ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2020 թվականի ապրիլի 6-ի թիվ 27 որոշմամբ Բելառուսի Հանրապետության տարածքում սահմանված՝ շնչառական օրգանների պաշտպանության միջոցների (անհատական օգտագործման համար նախատեսված դիմակների) և ախտահանիչ (հակաբակտերիալ, վարակազերծիչ) միջոցների (այդ թվում՝ գելերի, ցողաշիթերի) գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ՝ Բելառուսի Հանրապետության 2020 թվականի հունիսի 22-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Շնչառական օրգանների պաշտպանության միջոցների (անհատական օգտագործման համար նախատեսված դիմակների) և ախտահանիչ (հակաբակտերիալ, վարակազերծիչ) միջոցների (այդ թվում՝ գելերի, ցողաշիթերի) գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 90 օրով՝ 2020 թվականի հուլիսի 7-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը ներառյալ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հուլիսի 7-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: