Գլխավոր տեղեկություն
Номер
N 1740-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2021
Дата вступления в силу
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման, որոշման հավելվածով հաստատված կարգի վերնագրերում, որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով․

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:».

3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա․ 2-րդ կետում «Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների վերաբերյալ`» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման վերաբերյալ`» բառերով,

բ․ 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1740-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

20  Թ._______ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

հ/հ

Օրենսդրական չափագիտա- կան հսկողության ենթակա չափման միջոցի անվանումը

Չափման միջոցի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

Չափման միավորը

Չափման միջոցի քանակը

Ներմուծող կազմակերպություն

Չափման միջոցի ծագման և արտահան- ման երկիրը

անվանումը և գտնվելու վայրը

գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)

1.

             

___________________________________________________________________________

Տեղեկատվություն տրամադրողի անունը, ազգանունը և պաշտոնը

 

____________

ստորագրությունը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան