Գլխավոր տեղեկություն
Номер
N 675-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
29.04.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2021 թվականի N 675-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ մասը, 4-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 209 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`

 

սիգարներ, սիգարիլլաներ (սիգարիտաների), սիգարետ, կրետեկ, բիդի

2402 10 000 0

2402 20 100 0

2402 20 900 0

բարակ կտրատած ծխելու ծխախոտ, նարգիլեի ծխախոտ, ծխագլանակ

2403 11 000 0

2403 19 100 0

2403 19 900 0

տաքացվող ծխախոտով արտադրատեսակ (տաքացվող ծխախոտային գլանակ, տաքացվող

կապսուլա ծխախոտով)

2403 99 900 9

».

 

2) հավելվածի 5-րդ կետում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով» բառերով.

3) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով՝

«11) տաքացվող ծխախոտ` ծխախոտային արտադրանք, որը պարունակում է ծխախոտային հումք և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար՝ առանց այրման կամ կիսաայրման:».

4) հավելվածի 10.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.2-րդ կետ՝

«10.2. Տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը, ինչը որոշվում է ծխախոտային գոլորշու գազային ֆազայում 100 սմ3 0.3 մգ-ից ոչ ավելի ածխածնի մոնոօքսիդի պարունակությամբ:».

5) հավելվածի N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«

Տաքացվող ծխախոտ

խոնավություն (%)

7-ից ոչ պակաս

գլիցերին թորած (%)

95-ից ոչ պակաս

մաքրությամբ

պրոպիլենգլիկոլ (%)

95-ից ոչ պակաս մաքրությամբ

».

 

6) հավելվածի 17-րդ կետից հանել «ծխախոտի» բառը.

7) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետը «Ծխամորճի ծխախոտ» բառերից հետո լրացնել «, Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» բառերով.

8) հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով՝

«10) Տաքացման համար նախատեսված սարքի անվանումը, որի հետ օգտագործվում է տաքացվող ծխախոտով արտադրատեսակը:».

9) հավելվածի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) հիմնական նախազգուշացման տեքստերով՝

ա. «Ծխելը վնասակար է առողջությանը», կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը» (տաքացվող ծխախոտի համար),

բ. «Ծխելը կարող է լինել մահացու», կամ «Ծխախոտի օգտագործումը կարող է լինել մահացու» (տաքացվող ծխախոտի համար),

գ. «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց», կամ «Ծխախոտի օգտագործումը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց» (տաքացվող ծխախոտի համար).

2) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով`

ա. «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», կամ «Ծխախոտի օգտագործումն առաջացնում է թոքի քաղցկեղ» (տաքացվող ծխախոտի համար),

բ. «Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,

գ. «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային», կամ «Ծխախոտի օգտագործումը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» (տաքացվող ծխախոտի համար),

դ. «Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ», կամ «Ծխախոտի օգտագործումն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ» (տաքացվող ծխախոտի համար),

ե. «Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ», կամ «Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ» (տաքացվող ծխախոտի համար),

զ. «Ծխելը թողնելով` կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը», կամ «Ծխախոտի օգտագործումը դադարեցնելով` կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը» (տաքացվող ծխախոտի համար),

է. «Ծխելը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը», կամ «Ծխախոտի օգտագործումը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը» (տաքացվող ծխախոտի համար),

ը. «Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ», կամ «Ծխախոտի օգտագործումն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ» (տաքացվող ծխախոտի համար):».

10) հավելվածի 19-րդ կետը «Ծխելու» բառից հետո լրացնել «կամ ծխախոտի օգտագործման» բառերով.

11) հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետում «նախատեսված 8 տարբերակներով» բառերը փոխարինել «նախատեսված տարբերակներով» բառերով.

12) հավելվածի 4-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով.

 

«

12.

ԳՕՍՏ 6824-96 Գլիցերին թորած

Ընդհանուր

տեխնիկական

պայմաններ

13.

ԳՕՍՏ 8072-77 Ֆերմենտացված

ծխախոտի հումք

Տեխնիկական

պայմաններ

14.

ԳՕՍՏ 26996-86 Պոլիպրոպիլեն և պրոպիլենի համապոլիմերներ

Տեխնիկական պայմաններ

»:

 

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը։

3. Սահմանել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը շրջանառվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

29.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան