ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1622-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Բալաբեկյան Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Բալաբեկյան Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1622-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
6810 |
Ե/բ հենասյուն, 7*8 սմ, 4,5 մ |
կգ |
44753 |
Իտալիա/ Իտալիա |
4135624 |
2. |
7312 |
Պողպատե լար, ф4 մմ |
կգ |
50 |
Իտալիա/ Իտալիա |
75423 |
3. |
7326 |
Սեղմակ՝ մետաղական լահջ, ф6 մմ |
կգ |
11 |
Չինաստան/ Իտալիա |
86750 |
4. |
7326 |
Ցինկապատ լարիչ, 14*14 հենասյան վզկապ |
կգ |
23 |
Իտալիա/ Իտալիա |
68451 |
5. |
7326 |
Ցինկապատ լարիչ, 8*12 հենասյան վզկապ |
կգ |
327 |
Իտալիա/ Իտալիա |
821557 |
6. |
7326 |
Ցինկապատ կեռ |
կգ |
44 |
Իտալիա/ Իտալիա |
162150 |
7. |
7320 |
Լար՝ կեռով, 7*8 հենասյան համար |
կգ |
124 |
Իտալիա/ Իտալիա |
478061 |
8. |
7320 |
Լար՝ կեռով, 8*12 հենասյան համար |
կգ |
8 |
Իտալիա/ Իտալիա |
43501 |
9. |
6810 |
Ե/բ հենասյուներ, 14*14 սմ, 4,5 մ |
կգ |
1701 |
Իտալիա/ Իտալիա |
121975 |
10. |
6810 |
Ե/բ հենասյուներ, 8*12 սմ, 4,5 մ |
կգ |
22951 |
Իտալիա/ Իտալիա |
1864086 |
11. |
7326 |
Սալեր՝ ցինկապատ թերթից, 14*14 հենասյունն ընկղմվելուց պաշտպանելու համար |
կգ |
50 |
Իտալիա/ Իտալիա |
35675 |
12. |
7326 |
Սալեր՝ ցինկապատ թերթից, 8*12 հենասյունն ընկղմվելուց պաշտպանելու համար |
կգ |
822 |
Իտալիա/ Իտալիա |
939498 |
13. |
7312 |
Խարսխային լար, ф7,5 մմ, սահող օղակով |
կգ |
341 |
Իտալիա/ Իտալիա |
1352209 |
14. |
7326 |
Գերլարիչ կրկնակի կեռ |
կգ |
403 |
Իտալիա/ Իտալիա |
985083 |
15. |
7217 |
Տաք ցինկապատ լար, ф4 մմ |
կգ |
1332 |
Իտալիա/ Իտալիա |
1692930 |
16. |
7312 |
Պողպատե լար, ф7 մմ |
կգ |
750 |
Իտալիա/ Իտալիա |
1332844 |
17. |
3917 |
Կեմբրիկ՝ ծառերի ամրացման համար |
կգ |
100 |
Իտալիա/ Իտալիա |
117980 |
Ընդամենը |
14 313 797 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |