ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 520-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի մայիսի 18-ից մինչև 2019 թվականի մայիսի 18-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 520 -Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը |
1. |
2931 |
Այլ օրգանաանօրգանական միացություններ |
կգ |
1000 |
4000000 |
2. |
3810 |
Զոդանյութ |
կգ |
600 |
3000000 |
3. |
3920 |
Լամինացման թաղանթ EVA |
կգ |
112000 |
150000000 |
4. |
3920 |
Լամինացման թաղանթ TPT-BS |
կգ |
60500 |
150360000 |
5. |
7007 |
Թրծված ապակի |
մք |
100000 |
25000000 |
6. |
7616 |
Ալյումինից պատրաստված այլ արտադրատեսակներ |
կգ |
8100000 |
326000000 |
7. |
9030 |
Տեստեր՝ որակի ստուգման համար |
հատ |
1 |
6000000 |
8. |
9030 |
Տեստեր՝ չափանիշներ գրանցելու համար |
հատ |
1 |
5500000 |
9. |
9032 |
Սարքեր և սարքվածքներ՝ ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար |
հատ |
1000 |
4000000 |
10. |
4802 |
Պիտակների պատճենահանման գլանաթուղթ |
կգ |
100 |
1000000 |
11. |
3919 |
Ժապավեններ ՍV-1 |
կգ |
1500 |
23000000 |
Ընդամենը |
697860000 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |