ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 358-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 239-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 239-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «գումար հատկացնելու» բառերից հետո լրացել «, գույք ամրացնելու» բառերով.
2) որոշման 1-ին կետը «օտարել» բառից առաջ լրացնել «, իսկ 63 934 325 դրամ գնահատված շուկայական արժեքով շարժական գույքը՝ համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների, անհատույց» բառերով.
3) որոշումը լրացնել NN 4, 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սույն որոշման NN 1 և 4 հավելվածներում ներառված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, N 5 հավելվածում ներառված գույքը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, իսկ N 6 հավելվածում ներառված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ պետական պահպանության ծառայությանը տրամադրելու համար:».
5) որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել անշարժ գույքի առուվաճառքի և շարժական գույքի անհատույց օտարման պայմանագրերի կնքումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին, որից հետո 20-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից և Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 47 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո ապահովել սույն որոշման 1.1-ին կետից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով լրացվող 1.1-ին կետով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. ապրիլի 4 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 358-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 239-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության նախագահի աշխատակազմին ամրացվող գույքի
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 358-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 239-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ամրացվող գույքի
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 358-Ն որոշման |
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 239-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտագության ծառայության պետական պահպանության ծառայությանն ամրացվող գույքի
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |