ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 22 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝
հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման պլանը, աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման պլանը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ |
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ
հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով
Միջոցառումը |
Կատարման ժամկետը |
Եզրափակման ձևը |
Կատարողը |
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) այն նորմատիվ իրավական ակտերի ցանկի սահմանումը, որոնք կարգավորում են ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆինանսական հաշվետվությունների (ընդ որում, կազմվող հաշվետվությունների արժանահավատությունը չի երաշխավորվում), գերատեսչական եկամուտների, հաշվեկշռային ամփոփագրերի, հաշվեկշռային ամփոփագրերի և հաշիվների վերլուծության կազմում (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի հայտարարագրերի կազմման ծառայությունների), ֆինանսական հաշվետվությունների ստուգում, գնահատում և կազմում, հաշվապահական գրքերում առևտրային գործառնությունների դասակարգում և գրանցում՝ դրամական արտահայտությամբ կամ չափման այլ միավորով, ձեռնարկատիրական գործունեության մասով հարկերի հայտարարագրերի կազմում (լրացում), որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությունների հետ միասին |
2016-2017 թվականներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ |
2. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի դրույթների համեմատական վերլուծության իրականացում, այդ թվում՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների մատակարարի անձնակազմին ներկայացվող՝ որակավորման և այլ պահանջների մասով |
2016-2017 թվականներ |
Հանձնաժողով ուղարկվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
3. Անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու առաջարկների նախապատրաստում |
2017 թվական |
աուդիտի, հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում աշխատանքային խմբի որոշում (այսուհետ՝ աշխատանքային խումբ) |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
4. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկա ձևավորելու վերաբերյալ միջազգային պայմանագրի նախագիծ մշակելու մասով առաջարկների նախապատրաստում (անհրաժեշտության դեպքում) |
2017 թվական |
աշխատանքային խմբի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
5. Փոփոխությունների կատարում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում, այդ թվում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, եթե դրա մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված լինի սույն պլանի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքներով |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետությունների կառավարություններ |
6. Անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ կազմող՝ հանրային կարևորության կազմակերպությունների նվազագույն ցանկի ձևավորում, անդամ պետություններում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրարկման գործընթացի ներդաշնակեցման ուղղության որոշում, հանրային կարևորության կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառման ապահովում |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ճանաչում |
անդամ պետությունների կառավարություններ |
Անդամ պետությունների տարածքներում փոքր ու միջին ձեռնարկությունների համար ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառման հնարավորության և նպատակահարմարության քննարկում |
2018-2019 թվականներ |
||
7. Սույն պլանի 1-6-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում |
տարեկան |
անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
Հանձնաժողով |
8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որը սահմանում է անդամ պետությունների՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու պարտավորությունները |
2020 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
9. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ |
2021 թվական |
անդամ պետությունների կառավարություններ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ |
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ
աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով
Միջոցառումը |
Կատարման ժամկետը |
Եզրափակման ձևը |
Կատարողը | |
1 «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի մշակում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, համաձայնագիր) |
2017 թվական |
համաձայնագիր |
Միության անդամ պետությունների կառավարություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Հանձնաժողով) | |
2. Անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ համաձայնագրի նորմերին համապատասխանության առումով |
2017 թվական |
Հանձնաժողով ուղարկվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
3. Անդամ պետությունների օրենսդրությունը համաձայնագրի նորմերին համապատասխանեցնելու առաջարկների նախապատրաստում |
2018 թվական |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծեր |
անդամ պետությունների կառավարություններ | |
4. Անդամ պետությունների օրենսդրության համապատասխանեցում համաձայնագրի նորմերին |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետությունների կառավարություններ | |
5. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի ու եղանակի սահմանում |
2017-2018 թվականներ |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգն ու եղանակը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
6. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրների ձևավորում |
2018-2019 թվականներ |
անդամ պետության նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է անդամ պետության՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարման համար պատասխանատու մարմինը և տվյալ ռեեստրի վարման կարգը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
7. Անցում աուդիտի միջազգային ստանդարտներին անդամ պետությունների տարածքներում |
2018-2020 թվականներ |
փոփոխությունների կատարում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում, որոնք ապահովում են աուդիտի միջազգային ստանդարտների ճանաչումը անդամ պետությունների տարածքներում, աուդիտի ճանաչված միջազգային ստանդարտների հասանելիության ապահովում՝ ռուսերենով և անդամ պետությունների պետական լեզուներով |
անդամ պետությունների կառավարություններ | |
8. Միության տարածքում Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի կանոնագրքի կիրառում (աուդիտորական գործունեության մասով), որն ընդունվել է Հաշվապահների միջազգային դաշնության կողմից |
2018-2019 թվականներ |
փոփոխությունների կատարում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում, որոնք ապահովում են Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի կանոնագրքի կիրառումը (աուդիտորական գործունեության մասով) Միության տարածքում |
անդամ պետությունների կառավարություններ | |
9. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն |
2018 թվական |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
10. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանում, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը |
2018 թվական |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է աուդիտորական գործունեությունը կարգավորելու համար լիազորված մարմինների փոխգործակցության կարգը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
11. Սույն պլանի 1-10-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում |
տարեկան |
անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
Հանձնաժողով | |
12. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որը սահմանում է անդամ պետությունների՝ աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու պարտավորությունները |
2021 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
13. Աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ |
2022 թվական |
անդամ պետությունների կառավարություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: