ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2017 թվականի N 1068-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Տիգրան Կանդիկյանին, Արսեն Բեգլարյանին, Կարեն Մուրադյանին, Արտեմ Կարապետյանին, Գուրգեն Մելիկսետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1499-Ա որոշման 1-ին կետում «2017 թվականի» բառերը փոխարինել «2019 թվականի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Արթուր Միրանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 799-Ա որոշման մեջ «2017 թվականի» բառերը փոխարինել «2019 թվականի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Դանիել Օզբիլիզին և Գաել Պոլ Անդոնյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 643-Ա որոշման մեջ «2017 թվականի» բառերը փոխարինել «2019 թվականի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
2017 թ. սեպտեմբերի 1 Երևան |