ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 890-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 2-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներին աջակցության ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով ձեռք բերված և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկին փոխանցված APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերից՝
1) 1550 հատն ամրացնել համապատասխան պետական կառավարման մարմիններին` համաձայն N 1 հավելվածի.
2) 50 հատը նվիրել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 27 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
1. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
150 |
49.22 |
2. |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
150 |
49.22 |
3. |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
300 |
49.22 |
4. |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
100 |
49.22 |
5. |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
300 |
49.22 |
6. |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
200 |
49.22 |
7. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
200 |
49.22 |
8. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
50 |
49.22 |
9. |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
50 |
49.22 |
10. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
50 |
49.22 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
1. |
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V |
հատ |
50 |
49.22 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |