ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2018 թվականի N 148-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածում ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 80» պարբերությունը.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 214».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 78 պաշտոնի (ծածկագիր՝ 02-1.2-9) անձնագրի՝
ա. 5-րդ կետում «գլխավոր մասնագետը» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետներից մեկը» բառերով,
բ. 11-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է.1» և «է.2» ենթակետերով.
«է.1) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում.
է.2) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.».
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 138 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.2-52) անձնագրի՝
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության մյուս գլխավոր մասնագետը կամ վարչության առաջատար մասնագետը:
Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության մյուս գլխավոր մասնագետի, վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»,
բ. 11-րդ կետը «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ.1» և «թ.2» ենթակետերով.
«թ.1) իրականացնում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում.
թ.2) իրականացնում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը՝ այն փակցնելով գտնվելու վայրում՝ բոլորի համար տեսանելի տեղում.».
5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 81 պաշտոնի (ծածկագիր՝ 02-3.1-25) անձնագրի՝
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:
Վարչության առաջատար մասնագետը վարչության գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»,
բ. 11-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ.1» և «զ.2» ենթակետերով.
«զ.1) մասնակցում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակմանը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում.
զ.2) մասնակցում է տեղեկություն տալու կարգի մշակմանը և հրապարակմանը՝ այն փակցնելով գտնվելու վայրում՝ բոլորի համար տեսանելի տեղում.».
6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 98 պաշտոնի (ծածկագիր՝ 02-1.2-12) անձնագրի 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:».
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 100 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.2-49) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության մյուս գլխավոր մասնագետը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:
Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության մյուս գլխավոր մասնագետի, վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 101, 102 պաշտոնների (ծածկագրեր՝ 02-3.1-(30-31) անձնագրերի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վարչության մյուս առաջատար մասնագետը:
Վարչության առաջատար մասնագետը վարչության գլխավոր մասնագետներից մեկի, վարչության մյուս առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
9) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 104 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.1-7) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչի մյուս տեղակալը կամ գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկը:
Գործերի կառավարչի տեղակալը գործերի կառավարչի, գործերի կառավարչի մյուս տեղակալի, գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
10) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 173 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.1-20) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը կամ բաժնի առաջատար մասնագետը:
Բաժնի պետը բաժնի գլխավոր մասնագետի, բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».
11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 175 պաշտոնի (ծածկագիր՝ 02-3.2-12) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետը կամ բաժնի գլխավոր մասնագետը:
Բաժնի առաջատար մասնագետը բաժնի պետի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վա 2018 թ. փետրվարի 19 Երևան
Կ. Կարապետյան